Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ կնոջը. «Իմ սեր, իմ ճակատագիր»

Մարտ 08,2013 18:30

raffi-armenuhiՆա կարծում է, որ տիկին Արմենուհին «սխալ հաշվարկ» է արել՝  իր հետ է ամուսնացել

 

«Իմ մեծ պատիվը, իմ սերը, իմ ճակատագիրը, մի աղջիկ, որ Երեւանում՝ Վարդաշենում ծնվել է, ազատություն էր ուզում… չգիտեմ, էս աղջիկը սխալ հաշվարկ արեց, ինձ հետ ամուսնացավ: Ինքն ուզում էր ծովեզերքի վրա ման գալ, բայց թարսի պես ինձ հետ ամուսնացավ եւ հիմա այստեղ է»,-այսօր Ազատության հրապարակում կնոջը՝ տիկին Արմենուհուն այսպես ներկայացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ինչ անի, յոլա պիտի տանի»,- գոռացին հանրահավաքի մասնակիցները:

Տիկին Արմենուհին բարեւեց եւ ասաց, որ այդ բարեւը փշոտ է. «Երանի, որ սերը կհաղթեր ատելությանը, ճիշտը կեղծիքին, արժանապատվությունը՝ ստրկամտությանը: Երանի այդ օրը որ մենք մեր տունը կմաքրեինք: Եկել է այդ օրը: Այն սկիզբ առավ փետրվարի 18-ից: Յուրաքանչյուրս գնում ենք ինքնամաքրման եւ ինքնամաքառման, ինքնախոստովանման եւ ինքնագնահատման, գնում ենք սիրով ու հավատով, գնում ենք հպարտ ու հաղթական»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031