Քիչ առաջ Ազատության հրապարակում ավարտվեց տոնական հանրահավաքը, որի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն անակնկալ տվեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի անունը: Նա հայտարարեց՝ «ողջունեք Գալուստ Սահակյանին՝ կանանց տոնի առթիվ» ու սկսեց ծիծաղել. «Ոչ միայն երիտասարդներն են չարաճճի բաներ ասում: Հարգարժան մարդն էլ մեկ-մեկ կարող է իրեն թույլ տա: Ինքն ասել է, որ Րաֆֆին ինչ-որ մանկական երազանք ունի նախագահ դառնալու համար: Ես չգիտեմ նրա երազանքն ինչ է, բայց իմ երազանքն այն է, որ ես պիտի ապրեմ այնքան, մինչեւ տեսնեմ, որ մեր երկիրն ազատ է, անկախ է եւ Սահմանադրական է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ապրես Րաֆֆի ջան, շատ դուրս եկավ էդ Գալւստին ուղղված շնորհավորանքով:Շատ լավ է ասել , հիմա որ գրեմ կարծիքս, մոդեռատորները կհանեն, բայց ախր էդ…. հասնում է ոչ միայն ասելը, այլև անելը:
Իսկ ինձ թվում է,որ այդ շնորհավորանքով Րաֆֆին վիրավորել է հայ կանանց…