Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինչի՞ տխրեմ, թող ես էլ մյուս տարի շուքով նշեմ Մարտի 8-ը». Աղջիկներ, որոնք միայնակ են նշելու տոնը

Մարտ 08,2013 18:03

Մինչ շատ աղջիկներ այսօր վայելում են այս գեղեցիկ տոնը, ոմանք փորձում են որևէ կերպ միխիթարել իրենց տխրությունը: Մանավանդ միայնակներից ոմանք լուրջ մտահոգվում են: 21-ամյա Լիանան անկեղծանում է՝ ուրախ է, որ տոնը համարվում է ոչ աշխատանքային, հակառակ դեպքում դասի չէր գնա իրեն միայնակ չզգալու պատճառով. «Ես, իհարկե, ուրախ եմ մյուսների համար, սակայն ահավոր ծանր է, երբ դու չես կարողանում կիսել մյուսների ուրախությունը, երբ տեսնում ես, որ բոլոր տղաները փափուկ խաղալիքներով և ծաղիկներով սպասում են իրենց սիրելիներին: Բոլոր երկրպագուներիս վանել եմ, որ գոնե իրենցից մի բան ակնկալեի»,-ասում է նա: 23-ամյա Ռոզան փեսացու չունի, բայց նրա կարծիքով՝ չարժե դրա համար մտահոգվել. «Որ դեռահաս էինք, ընկեր չունեինք, որ իր հետ նշեինք, կարո՞ղ ա` վշտանում էինք, չէ, աղջիկներով գնում էինք կինո կամ պիցա ուտելու,-ասում է նա, հավելում է,-քիչ հետո ընկերուհիներով հավաքվելու ենք, որ չտխրենք, թեմա ենք որոշել ՝ տղամարդիկ ինչպե՞ս պետք է երջանկացնեն կանանց, բուռն քննարկում է սպասվում, չնայած միշտ էլ իրենցից ենք խոսում էլի»:
Տոնը իրենց սիրելինների հետ չեն նշում ինչպես միայնակները, այնպես էլ փեսացու ունեցողները: Պատճառները տարբեր են. ոմանք վիճել են, ոմանք ստիպված են մնալ տանը ծնողների մոտ` կասկածներ չհարուցելու նպատակով, քանի որ թաքուն են ընկերություն անում, ոմանք նույնիսկ չգիտեն` ինչո՞ւ, ոմանք զբաղված են և այլն: «Հավանաբար այս երկու օրվա ընթացքում կհանդիպենք ու կնշենք, չնայած որ ճիշտ ասեմ, ինձ թվում ա, որ մի քչ անհետաքրքիր կլինի»,-ասում է 19-ամյա Քրիստինեն: 20-ամյա Նոնան էլ հավաստիացնոմ է՝ ոչ նշելու է օրը, ոչ էլ մտահոգվելու. «Կանեմ այնպես, ինչպես սովորական օրերին, գիրք կկարդամ, հեռուստացույց կնայեմ և վերջ»,-ասում է նա:
Իսկ 24-ամյա Լաուրան պատմում է. «Հրավեր չեմ ստացել, բայց սպասում էի, որ ինչ-որ տեղ կհրավիրի, բայց ոչ մի խոսք… մի քիչ նեղացած եմ, բայց մտածում եմ ՝ մեկ ամսյակ է, այսօր չէ, վաղը անպայման կնշենք»: Լաուրան հավաստիացնում է՝ չի տխրում, որոշել է ինքն իրեն ուրախացնել. «Պատրաստել եմ տորթիկ, համեղ խմորեղեն, քույրիկիս ու մայրիկիս հետ կնստենք սեղանի շուրջ, կասենք-կխոսենք, կխմենք, կուրախանանք» : Իսկ 23-ամյա Անահիտը այսօր տանից դուրս չի գալու, բայց չի էլ պատրաստվուն տխրել. «Առավոտվանից միացնում եմ ուրախ երաժշտություն, պարում եմ, երգում, հայրիկիս պատվիրել եմ տորթ գնել, նրան եմ սպասում: Ինչի՞ տխրեմ, թող ես էլ մյուս տարի շուքով նշեմ Մարտի 8-ը»,-ասում է նա: 25-ամյա Արփինեն էլ տոնը նշելու է մայրիկի հետ, միասին գնալու են պիցերիա. «Ընկերս շատ զբաղված ա, բայց ես ըմբռնումով եմ մոտենում, հո մեկ օրով չավարտվե՞ց տոնը, խոստացել է անպայման նշել այն: Իսկ հիմա սպասում եմ մայրիկիս, որպեսզի երկուսով մի քիչ ուրախանանք»,-ասում է ան:
Այն աղջիկներին, ովքեր չեն ծրագրել ինչպես նշել այս օրը, մեր հերոսուհիները խորհուրդ են տալիս իրենց շրջապատել դրական մարդկանցով, լսել լավ երաժշտություն և մի քիչ խմել:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031