ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է.
Մարտի 8-ին՝ ժամը 17.30-ի դրությամբ, շարունակում է փակ է մնալ Սելիմի լեռնանցքը։
Ուժեղ բքի և մառախուղի պատճառով դժվարանցանելի է դարձել Բերդ-ճամբարակ ճանապարհահատածը։
Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Կարդացեք նաև
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: