Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ու նաև քաղաքապետի անունից շնորհավորական բացիկով, անցորդ բոլոր կանաց և աղջիկներին վարդեր են նվիրել նաև մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Արաբկիր վարչական շրջաններում: Երևանի քաղաքապետարանի կազմակերպած ակցիաների անցկացման վայրերում տեղադրված են եղել օրվա խորհուրդը հատկանշող վարդագույն 8-եր: Մարտի 8-յան տոնական մթնոլորտը ապահովվել է նաև հնչող գեղեցիկ երաժշտությամբ ու ֆլեշ մոբով: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հաճելի անակնկալի համար` կանայք էլ իրենց հերթին են մայրերին ու աղջիկներին հղել բարեմաղթանքներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն