Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնական շնորհավորանքներ՝ Երևանի փողոցներում

Մարտ 08,2013 16:12

Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձով բացիկներ ու ծաղիկներ էին ստանում անցորդ բոլոր կանայք։ Օրը տոնական էր փողոցի այլ հատվածներում ևս. Աբովյան–Թումանյան փողոցների խաչմերուկից Հանրապետության հրապարակ հատվածում ևս կանանց անակնկալ էր սպասում. ծաղիկներն ու բացիկները նվիրում էին սագուեյով երիտասարդները։

Կեսօրից մարտիության տրամադրություն էր նաև Կարապի լճի շրջակայքում։ Երևանի քաղաքապետի անունից շնորհավորանքներ ու ծաղիկներ էին ստանում կանայք ու աղջիկները,  հնչում էին Երևանի մասին երգեր։

Թամանյանի արձանի մոտ ևս օրվա խորհրդանշան մեծ 8 էր տեղադրված, որի մոտ լուսանկարվում էին անցորդները և ստանում օրվա խորհրդանշական նվերները։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031