Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զինվորը մարտական դիրքում գնդակահարել է ծառայակցին

Մարտ 08,2013 16:09

Վրեժի պատճառը ծառայակցի կողմից նվաստացումն է

 Հրազդան քաղաքի բնակիչ, 1992թ. ծնված Իգնատ Ենգիբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով ժամկետային զինծառայող,  զորամասի հրաձգային գումարտակի հրաձիգ, կոչումով շարքային, 2012 թ. փետրվարի 23-ին որպես դիտորդ նշանակված  լինելով  «Հակոբասար» մարտական հենակետի կրակակետում համածառայող  Ա. Ադիբեկյանի կողմից իր նկատմամբ  դրսեւորված նվաստացնող վերաբերմունքի համար վրեժխնդիր լինելու  նպատակով լիցքավորել է իր հաստիքային «ԱԿՄ» ինքնաձիգը, դրա ապահովիչը դրել մենահատ կրակի ռեժիմում,աննկատ մոտեցել հարեւանությամբ գտնվող կրակակետին եւ մոտ 4 մ հեռավորությունից, առանց նշան բռնելու, մեկ փամփուշտ  կրակել  այդ կրակակետի քարաշեն պատի մոտ,իր նկատմամբ թիկունքով կանգնած Ա. Ադիբեկյանի գլխի շրջանում: Վերջինս ստացած հրազենային վնասվածքներից մահացել է: Ի. Ենգիբարյանը կալանավորված է , նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով(«Սպանություն»), նրան այդ հոդվածով սպառնում է 8-15 տարի ազատազրկում: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում այս գործով դատավարության հերթական նիստը նշանակված է  մարտի 13-ին:

Նույն դատարանում շարունակվում է  նաեւ Վանաձոր քաղաքի բնակիչ, 1992թ. ծնված Վահե Սիմոնյանի դատավարությունը: Վերջինս մեղադրվում է  այն բանում, որ հանդիսանալով ժամկետային զինծառայող, 2012թ. փետրվարի 23-ին, ժամը 07.45-ի սահմաններում «Հակոբասար» մարտական հենակետում ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները՝ քնից արթնացնելու կապակցությամբ հայհոյել  ու բռնություն է  գործադրել, ոտքով հարվածել է նույն հենակետում  ծառայության նշանակված ժամկետային զինծառայող  Իգնատ Ենգիբարյանին:  Վահե Ներսիսյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով( « Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում»):  Այդ հոդվածը նախատեսում է կալանք՝առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահել՝ առավելագույնը 2 տարի ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը  2 տարի ժամկետով: Վ. Ներսիսյանի  նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

Ոսկան Սարգսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031