Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 8-յան ֆլեշմոբեր մայրաքաղաքի տարբեր հատվածներում

Մարտ 08,2013 16:06

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մարտ 8-ի կապակցությամբ մայրաքաղաքում կազմակերպված միջոցառումների շրջանակում, Հյուսիայի պողոտա – Աբովյան փողոց խաչմերուկի հարակից հատվածում, անցորդներն ականատես են եղել օրվա ամենաանսպասելի անակնկալին՝ ֆլեշմոբին:

Միանման հագնված տասնյակ երիտասարդներ մի քանի րոպեի ընթացքում ժամանակակից մոտիվներով հայկական պարային հետաքրքիր համար են ներկայացրել: Պարի ավարտին՝ տղաները, շնորհավորելով կանանց տոնը, կարմիր սալիկներով 8 են պատկերել:

Ականտեսները շնորհակալություն են հայտնել քաղաքապետարանին և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանին և խոստովանել, որ զարմացած ու միաժամանակ հիացած են անակնկալով:

Մասնակիցները,  շնորհավորական խոսքեր հղելով անցորդներին, «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսներով  շարժվել են Մաշտոցի պողոտա: Այստեղ ևս պարային փոքրիկ բեմադրությունն իր շուրջն է համախմբել կանանց ու աղջիկներին:

Օրվա ընթացքում ֆլեշ մոբեր են կազմակերպվել են նաև Շենգավիթ վարչական շրջանի`  Գարեգին Նժդեհի անվան հրապարակում, Նոր Նորք  և Մալաթիա-Սեբաստիա վորչական շրջաններում էլ համապատասխանաբար Գայի և  Զորավար Անդրանիկի արձանների հարակից տարածքներում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031