Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Եվրոպական համընդհանուր շահն ու Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացումը

Մարտ 08,2013 16:04

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, արձագանքելով ադրբեջանական «Եվրոպա-Ադրբեջան Միություն» լոբբիստական կազմակերպությունից ստացած նամակին, այսպիսի պատասխան է գրել՝ անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման խնդրին.«Այդ օդանավակայանից թռիչքների իրականացումը չի օգնի խաղաղ գործընթացին»։

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ նման հայտարարությունների գրանցումը պետք է համարել հայկական կողմի դիվանագիտական քաղաքականության ոլորտում բացթողմա՞ն, թե՞միջազգային հանրության հատուկ դիրքոշորման արդյունք: «Արևելք» ռազմավարական վերլուծական կենտրոնի վերլուծաբան Դավիթ Ափինյանը նախ նշեց այն տնտեսական շահերը, որոնք Եվրոպան ունի մեր տարածաշրջանում. «Արեւմուտքի համար տարածաշրջանում խաղաղության պահպանումը գերխնդիր է, քանի որ տարածաշրջանով անցնող նավթագազախողովակները  կենսական  նշանակություն  ունեն եվրոպական մայրաքաղաքների համար: Ով տիրապետում է գազային հոսքերին, նա տիրապետում է նաեւ եվրոպական մայրաքաղաքներից շատերում քաղաքական որոշումների վրա: Օրինակ՝ եթե ընդունում ենք, որ տարածաշրջանում լուրջ պատերազմական գործողություններ են ընթանում, դա լուրջ դժվարություններ կարող է հարուցել եվրոպական երկրներին, որոնք հանդիսանում են նավթագազամթերքների վերջնական սպառողները: Ուստի  նրանք իրենց հայտարարություններում հիմնականում ելնում են իրենց ազգային, եվրոպական համընդհանուր շահի համադրույթից»:

Դառնալով ՀՀ քարոզչական քաղաքականության հարցին, Դ. Ափինյանը նշեց. «Հակված չեմ կարծել, թե թույլ լոբբինգ ենք իրականացրել: Մենք հաղթանակած երկիր ենք, իրականացվում է օդանավակայանի կառուցումը, որը միանշանակ գործարկվելու է: ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն ունեն  հստակ նպատակ՝ շահագործել Ստեփանակերտի օդանավակայանը: Մենք աստիճանաբար գնում ենք այդ քայլին եւ միանշանակ հասնելու ենք դրան: Տարիներ առաջ դրա տեղում գրեթե ոչինչ չկար: Հիմա օդանավակայան է կառուցված, կատարվում են համապատասխան աշխատանքներ: Լոբբինգի թուլություն չկա: 1994 թվականի զինադադարից հետո հակահայկական ելույթներով բազմաթիվ պաշտոնյաներ են հանդես եկել, ՄԱԿ-ում էլ են այդ հարցերը քննարկվել: Կառաջարկեմ հարցը դիտարկել փաստերի ուղեծրում:  Ղարաբաղը՝ որպես պետություն կայացել է, նշանակություն չունի, թե այն ճանաչել է միջազգային հանրությունը, թե՝ ոչ: Այսինքն՝ փաստը կա, ինչ էլ ասեն չասեն, փաստն  այն է, որ ԼՂՀ-ն կայանում է»:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031