Այսօր Հայաստանում դեռ առկա է գենդերային անհավասարության խնդիրը եւ շատ կանայք, որոնց ամուսինները արտերկրում են գտնվում զրկված են իրենց բիզնեսով (ձեռներեցությամբ) զբաղվելու հնարավորությունից: Հենց այս մեր հասարակությունում առկա խնդիրները հիմք ընդունելով, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) եւ ՕՔՍՖԱՄ (Մեծ Բրիտանիա) միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակը որոշեցին կազմակերպել այս մրցույթը մարզերում ապրող կանանց, որոնք զբաղվում են տնտեսական գործունեությամբ, խրախուսելու համար: Մրցույթը անցած տարի էլ է կազմակերպվել եւ այս տարի արդեն 2-րդ անգամ: ՕՔՍՖԱՄ բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի խոսքերով. « Կանայք ցանկանում են բիզնեսով զբաղվել, բայց չունեն համապատասխան հնարավորություններ, ապա մենք կկարողանանք դրանով անդրադառնալ խնդիրների, որոնք սահմանափակում են կանանց հնարավորությունները: Նպատակն է ներկայացնելու կանանց եւ ցույց տալու նրանց կարեւորությունը: Գյուղատնտեսությունում հիմնական տնտեսական պարենամթերքների արտադրության մեջ ներգրավված են կանայք եւ իրենք արտադրում են պարենամթերքների 50 տոկոսը, բայց 50 տոկոս կանայք գյուղում ապրում են աղքատության մեջ, եւ մենք ուզում ենք նաեւ այդ ցույց տալ »:
Այսօր մարտի 8-ին կայացավ «Գյուղամթերքի արտադրության ոլորտի կին հերոս-2013» մրցույթի մրցանականբաշխությունը: Արդեն երկրորդ տարին է, ինչ նման մրցանակաբաշխություն է կազմակերպվում, որը միջոց է բացահայտելու այն կանանց, ովքեր գործունեություն են ծավալում տնտեսական ոլորտում, ներկայացնելու կին-ձեռներեցների դրական փոփոխությունների բերող գործունեությունը: Կազմակերպված էր նաեւ հերոս կանանց արտադրած գյուղամթերքների ցուցահանդես:
Սակայն մրցույթին մասնակցած կանայք այնքան էլ գոհ չէին . «Շատ պասիվ ա, սենց մաքուր անարատ մեր ձեռքերով սարքած բերել ենք բայց եկող չկա» –ասում է մրցույթի մասնակիցներից մեկը:
«Գյուղամթերքի արտադրության ոլորտի կին հերոս» մրցանակին 2013թ.-ին արժանանում են .
Կարդացեք նաև
-Լաուրա Քոչարյանը (Արարատի մարզ)
-Նունե Ավագյանը (Վայոց-ձորի մարզ)
-Թամարա Գեւորգյանը (Սյունիքի մարզ)
-Սիրանուշ Խաչատրյանը (Գեղարքունիքի մարզ)
Սուսաննա ՕՀԱՆՅԱՆ