Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պայմանագրային զինծառայողը կոտրել է հիվանդանոցի ապակիները և պահանջել իր երեխային

Մարտ 08,2013 15:14

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի, վճռով պայմանագրային զինծառայող Սամվել Աբրահամյանը տուգանվել է 150.000 դրամի չափով:

Դատավճռի համաձայն՝ Սամվել Աբրահամյանը, հանդիսանալով ԼՂՀ ՊԲ Թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ալկոհոլի ազդեցության տակ Մարտունու «Շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ում վիճաբանել է բուժմիավորման մանկական բաժանմունքի աշխատակիցների հետ:

Ըստ քրեական գործի նյութերի՝ նա 10-15 րոպե բղավել է հիվանդանոցի աշխատակիցների վրա և նրանցից պահանջել շուրջ երկու օր հիվանդանոցից դուրս գրված իր մանկահասակ երեխային, ինչպես նաև ձեռքերով հարվածել և կոտրել է բաժանմունքի միջանցքում դրված պահարանի ու շքամուտքի դռան ապակիները` խախտելով հիվանդանոցի բնականոն աշխատանքը:

Նշենք, որ մինչև դատաքննությունը սկսվելը Ս. Աբրահամյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով` ընդունելով առաջադրված մեղադրանքը:

Սամվել Աբրահամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին մնացել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031