Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում կազմակերպվել են տարաբնույթ տոնական միջոցառումներ:
Հյուսիսային և Մաշտոցի պողոտաներում տեղադրվել են գունազարդ տոնական 8-եր: Անցորդ բոլոր կանաց և աղջիկներին բարեհամբույր միմերն ու օգնականները քաղաքապետի անունից բաժանել են ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին անսպասելի, բայցև հաճելի անակնկալի համար՝ կանայք իրենց հերթին բարեմաղթանքներ են հղել բոլոր հայուհիների:
Մարտի 8-յան բարձր տրամադրությունն ապահովել են նաև պողոտանորում հնչող երևանյան երգերը:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն