Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ-ն ճնշումնե՞ր է գործադրում ընտրատեղամասում լցոնման փաստ արձանագրած դիտորդի նկատմամբ

Մարտ 08,2013 15:11

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը դիմել է ՀՀ փաստաբանների պալատին՝ խնդրելով քննարկման առարկա դարձնել փաստաբան Տիգրան Եգորյանի գործողություններն ու նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ հետագայում նմանատիպ գործողությունների կանխման անհրաժեշտությունից ելնելով։

ՀՔԾ-ն նշում է, թե Տիգրան Եգորյանը, խախտելով փաստաբանի վարքագծի կանոնագրքի 6.1 կետի պահանջները, կատարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին չհամապատասխանող գործողություններ, օրենքով արգելված միջոցներով փորձել է ազդել վարույթն իրականացնող մարմնի վրա և վերջինիս գործողություններին է անդրադարձել օրենքով չսահմանված եղանակով։ Վկայակոչելով քրեական դատավարության օրենսգիրքը ՀՔԾ-ն ներկայացնում է, թե Տ. Եգորյանը, իրավունք չունենալով ձայնագրիչ միացնել, կատարել է ձայնագրություն եւ այլն:

Aravot.am-ը Տ. Եգորյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ ներկայացված փաստերը նա հիմնավո՞ր է համարում ու ի՞նչ գնահատական կտա կատարվածին: Պարոն Եգորյանը մեզ մասնավորապես փոխանցեց հետեւյալը. «Ի՞նչ օրենքի խախտման մասին է խոսքը: Եթե գոյություն ունի խախտում, ապա ամեն խախտում պիտի հիմնավորվի ու արժանանա համապատասխան գնահատականի: Եթե կա օրենքի խախտում, իրավապահ մարմինը կարիք չունի 44 րոպե իր քննչական գործողությունները կատարելու փոխարեն բանավեճեր հարթել աշխատասենյակներում ու հետո էլ դիմել քննչական ծառայության պետին: Եթե գոյություն ունի օրենքի խախտում ու  նրանց պահանջն իրավաչափ է, պետն անհրաժեշտոթյուն չունի ուժային մեթոոդների դիմելու: Սա պարզ է նույնիսկ մանկապարտեզի երեխային»:

Շարունակելով Տ. Եգորյանը նշեց. «Ինչ ուղերձի մասին է խոսքը, երբ այն անձի ներկայությամբ, ում դեմ հաղորդում տված դիտորդը՝ Նարինե Իսմայիլին, ցուցմունք է տալիս, որ հանձնաժողովի քարտուղար Անահիտ Սուլթանյանը իր ձեռքով բացել է արկղը,  որ 30  հոգանոց  երիտասարդների խումբը լցոնում կատարի: Եվ ակնհայտ ճնշում է գործադրվում վկայի նկամամբ ու անկոմպրոմիսային փոխհարաբերություններ են ձեւավորվում վկայի ներկայացուցչի նկատմամբ: Իմ կարծիքով՝ այստեղ էլ երկընտրանք չկա եւ  մտքի գիգանտ պետք չէ լինել հասնակալու, թե ինչ ուղերձ է հղում քննիչը այդ սուբյեկտին»:

Անդրադառնալով ձայնագրություն կատարելու վերաբերյալ շահարկումներին՝ Տ. Եգորյանը նշեց. «Ես գործել եմ ոչ միայն  օրենքի շրջանակներում, այլեւ օրենքի շրջանակներում որոշ լիազորություններից չեմ օգտվել: Դա ակնհայտ է, քանի որ օրենքը հնարավոր չէ մեկնաբանել այնպես, ինչպես կամենում ես: Եթե օրենքը հնարավորություն է  տալիս փաստացի ձայնագրության, քրեական դատավարությունը չի արգելում ձայնագրել, ապա ակնհայտ է, որ իրավունք ունեմ ձայնագրության: Այլ մեկնաբանության հնարավորություն ուղղակի չկա: Մենք երեք անգամ ենք գնացել հարցաքննության եւ առաջին անգամ չեմ ձայնագրել: Դրանից հետո պարզ դարձավ, որ երբ հայտարարության մեջ բացթողումներ եմ արձանագրում, չեմ կարողանում հիմնավորել: Քննիչն ասում է, թե այդպես չի եղել: Իմ խոսքը նրա խոսքի դիմաց է: Իսկ մենք գիտենք, թե ում խոսքին է հիմնականում առավելություն տրվում, երբ մի կողմը ոստիկան է: Ստիպված կիրառեցի ձայնագրություն, ընդորում, երկրորդ հարցաքննության ժամանակ այդ ձայնագրության փաստը այսպիսի մեծ խոչընդոտների չհանդիպեց: Այդ ժամանակ քննիչը կասկածներ էր հարուցում Նարինեի խոսքի նկատմամբ: Երրորդ անգամ, վերլուծելով, որ երկրորդ հարցաքննության ժամանակ կիրառում էի ձայնագրություն եւ հղում կատարում դրա կտորներին՝ փորձեցին իմ ձեռքից այդ հնարավորությունը վերցնել»:

Փաստաբանը կարծում է, որ քաղաքական ենթատեքստերը  ավելի խորքային հարցեր են, քան զուտ մի դրվագում ինչ-որ քաղաքական ենթատեքստ տեսնելը, դա ամբողջական չի լինի: Բայց նաեւ նկատում. «Համենայն դեպս, սա հասարական կամքի խնդիր է: Եթե հայտարարվում է, որ կա կամք բոլոր հանցագործությունները բացահայտելու համար, առավել եւս ընտրական գործընթացների հետ կապված, ես կարծում եմ, որ դրա պատշաճ իրագործման ճանապարհին այսպիսի խոչընդոտներ ուղղակի չեն կարող հանդիպել: Իրականացվում է նախաքննություն, բայց ուղղակի անհասկանալի ու անտրամաբանական է լարվածությունը եւ հակազդեցությունը ցուցմունք տվող, հաղորդում տված, հանցագործությունը բացահայտելուն ուղղված վկայի նկատամբ: Եվ սա կատարվում է հատուկ քննչական ծառայության կողմից»:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031