Լրահոս
Օրվա լրահոսը

Ճգնաժամը կազդի՞ Մարտի 8-ի վրա

Մարտ 08,2013 14:59

 Հայտնի կանայք՝ տոնական նվերի մասին

Բոլորը խոսում են տնտեսական ճգնաժամից: «Առավոտը» ճանաչված կանանցից հետաքրքրվեց, թե Մարտի 8-ի առիթով իրենց կողմից ակնկալվող նվերի վրա արդյոք չի՞ ազդի ճգնաժամը:

Երգչուհի Շուշան Պետրոսյանի խոսքերով՝ «միակ բանը, որ ակնկալում եմ այս պահին, բարությունն է»:

NArine-ZarifyanԿոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը համոզված է՝ «սիրող տղամարդու համար չկա եւ ոչ մի արգելք, ինչը, բնականաբար, չի ազդի սիրած էակին հատկապես տոնի առիթով եւս մեկ անգամ հաճոյանալու համար»:

Gayane-mkrtchyanԴերասանուհի Գայանե Մկրտչյանի փոխանցմամբ. «Եթե տղամարդը կանանց տոնը «չդիտարկի» իբրեւ ճգնաժամային երեւույթ, ապա ամեն ինչ ok կլինի: Կարծում եմ՝ մեր տղամարդիկ խելացի են, իհարկե՝ որոշ բացառություններով»:

-Karine-XodikyanԴրամատուրգ Կարինե Խոդիկյանն ասաց, որ կանայք նրբանկատությամբ ու սիրով կընդունեն ցանկացած նվեր՝ անկախ արժեքից. «Ընտանիքիս անդամների կողմից ընդամենը մեկ վարդ ստանալու դեպքում լիովին բավարարված կզգամ»:

 

jaklin-sarxoshjan

Պարուհի Ժակլին Սարխոշյանի համոզմամբ՝ «վստահ եմ՝ մեր տղամարդիկ այս «փորձությունից» եւս պատվով  դուրս կգան»:

2Ասմունքող Սիլվա Յուզբաշյանը շեշտեց. «Իմ մարդկային տեսակով ես սիրում եմ տալ, ոչ թե ստանալ: Այնպես որ, ճգնաժամը եղած, թե չեղած՝ իմ դեպքում դեր խաղալ չի կարող, քանի որ դրանից ոչինչ չի փոխվի»:

295346_569369699757620_1192474337_nԵրգչուհի Մարինե Դեինյանն էլ հայտնեց. «Ինձ համար կարեւորը ոչ թե նվերի արժեքն է, այլ նվիրողինը: Ես վստահ եմ, որ ինձ շրջապատող տղամարդիկ, ինչպես միշտ, ծաղիկներ կնվիրեն ջերմությամբ ու սիրով»:

Hover-copyԽմբավար Սոնա Հովհաննիսյանը՝ նշելով, որ ինքն առանձնահատուկ վերաբերմունք չունի կանանց տոնին, ասաց. «Մի տեսակ քծնանք եմ տեսնում դրա մեջ: Ընդ որում՝ իմ այս կարծիքն անձնական է, եւ ինձ շրջապատող տղամարդիկ իմանալով դա՝ հարգում են իմ դիրքորոշումը»:

Պատրաստեց՝ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gyumri says:

    սիրելի անտաղանդ մեր երգչուհիներ, մեր մշակույթի ինկնակոչ անկապ տաղանդներ ես մեծ սիրով չեմ շնորհավորում ձեր ՄԱՐՏԻ 8-ը, ես պարզապես զզվում եմ ձեր պահվածքից ու ձեր փողերից այ վարձու տաղանդներ, այ մշակույթի կորոզիաներ, դուք մենակ լավ կարող եք ձեր սեքսուալ տեսքին հետևել, այն ինչ ամոթ է նորմալ մարդկանց համար ձեր համար պարծանք է;

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031