Երբ ինչ-որ մի տեքստ եմ գրում (թեկուզ նույնիսկ FB-ում), եւ մտքիս գալիս է ինչ-որ թունդ բառ, որով պիտի բնութագրեմ այս կամ այն անձնավորությանը, ես մի պահ կանգ եմ առնում եւ այդ բառը փոխարինում եմ դրա ավելի թույլ հոմանիշով: Դրանից հետո, երբ ես կրկին վերընթերցում եմ այդ տեքստը՝ թողարկելուց կամ ուղարկելուց առաջ, ես կրկին անդրադառնում եմ նման բառերին եւ հնարավորության դեպքում դարձյալ մեղմացնում եմ դրանք: Որովհետեւ իմ նպատակը որեւէ մեկին «կպցնելը», «քսելը», «բարոյապես ոչնչացնելը» չէ, դա ինձ հաճույք չի պատճառում, դրանով ես չեմ ինքնահաստատվում: Ոչ էլ ցանկանում եմ ինչ-որ մի «դրոշ պարզել» կամ ստիպել մարդկանց կիսել իմ տեսակետները: Ես ուզում եմ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում մեր շուրջը, ինչ են մտածում մեզ շրջապատող մարդիկ, եւ առաջարկել բոլորին՝ ինձ հետ միասին խորհել այդ ամենի մասին: Իհարկե, ես ինքս շատ հեռու եմ իմ երազած հավասարակշռությունից ու երբեմն զայրանում եմ, երբ ոչ ադեկվատ մարդիկ փորձում են իմ վզին փաթաթել իրենց ճշմարտությունը, բայց այդ «փրփրելու» պահը շատ կարճ է տեւում, եւ շատ արագ գալիս է գիտակցությունը, որ չի կարելի «ինքնաթունավորվել» բացասական էմոցիաներով, չի կարելի բացարձակացնել սեփական նեղվածությունը: Իհարկե, զուսպ եւ բարեկիրթ լինելը քաղաքական կատեգորիա չէ, եւ շատ հնարավոր է, որ քաղաքական պայքարը ենթադրում է իրար «բարոյապես ոչնչացնելը»: Բայց ո՞վ ասաց, որ բոլորը պետք է մասնակցեն այդ պայքարին եւ իրենց լուման ներդնեն՝ իրար «անարգանքի սյունին գամելու» ազգափրկիչ գործին:
Հարց է առաջանում՝ ի՞նչ կապ ունի այս ամենը մարտի 8-ի հետ: Ամենաանմիջական: Այն բառերը, որոնք մեր մտքին են գալիս ինչ-որ մեկին «կպցնելու» համար, պետք է երկու անգամ «մեղմանան» ցանկացած դեպքում: Բայց դրանք պետք է չորս անգամ մեղմանան, երբ խոսքը կանանց մասին է: Մոտ 20 տարի ես հանդես եմ գալիս նման կոչով, եւ 20 տարի քաղաքականացված մարդիկ, հատկապես, որքան էլ տարօրինակ լինի, կանայք, ի պատասխան այդ կոչի՝ պնդում են, որ այն կանայք, որոնց իրենք հայհոյում են եւ անձնապես վիրավորում են, իրավունք չունեն կին կոչվելու: Այսինքն՝ կանայք (կամ տղամարդիկ) իրենց վրա վերցնում են դատավորի դերը եւ կարծում են, որ կարող են որոշել, թե ով կարող է կին կոչվել, իսկ ով՝ ոչ:
Երբեմն նաեւ բերվում է «սեռերի իրավահավասարության» մասին թեզը՝ իբր, եթե կարելի է հայհոյել տղամարդկանց, ապա ինչո՞ւ նույնը չի կարելի անել կանանց հանդեպ: Բայց այդ թեզը կեղծ է, այն չի դիմանում ոչ մի քննադատության: Դա ճիշտ կլիներ, եթե մենք՝ տղամարդիկ, կանանց հետ հավասար հիմունքներով շարունակեինք մարդկային ցեղը, եթե մենք ցավեր կրեինք եւ տանջվեինք դրա համար: Բայց, համաձայնեք, մեր «տանջանքը» այս հարցերում շատ ավելի թեթեւ է: Մի խոսքով՝ ես շարունակում եմ մնալ իմ կարծիքին: Եթե ավելի պարզ ձեւակերպենք, կանանց չի կարելի վիրավորել, որովհետեւ մեզ բոլորիս Կին եւ Մայր է լույս աշխարհ բերել:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Վիրավորանքի, հավասարության, անհավասարության, սեռային խտրականության կամ առավելությունների թեման այնքան տարողունակ է, որ այս լուսավոր՝ բառի բոլոր իմաստներով, օրը պարզապես ցանկանում եմ շնորհավորել մեր լավագույն կեսին՝ բոլոր կանանց ու աղջիկներին իրավունքների ընդլայնման, կարծրատիպերի հաղթահարման, առաջընթացի և գեղեցկության տոնի առիթով: Առանձնահատուկ կուզենայի շնորհավորել լրագրող կանանց ու աղջիկներին, որոնք մի առանձնահատուկ շունչ են տալիս ու մաքրություն են բերում հասարակությանը: Շնորհակալություն:
Վերաձևակերպելով հայտնի ասույթը, համոզմունք եմ հայտնում. Լրագրողները կփրկեն աշխարհը:
Մարդկանց ընդհանրապես վիրավորել չի կարելի քանի որ նրանք մարդ են՝ կապ չունի, թե կին են կամ տղամարդ, հարուստ թե աղքատ:
(…հուսով եմ այս անգամ ինձ նորից գրաքննության տակ չեք դնի)
Հարգելի Independent Armenia: Ձեր այս գրությունը նույնպես հայտնվել էր սփամի մեջ: Պատահաբար տեսա, եւ նշեցի, որ սփամ չէ: Այլապես հնարավոր էր, որ ջնջվեր, եւ Դուք ենթադրեիք, թե այն «գրաքննվել» է:
Մենք միշտ հրապարակում ենք մեկնաբանությունները, եթե խախտված չեն մեր հրապարակման կանոնները՝ մասնավորապես, վիրավորանք չի լինում, եւ գրված չի լինում տրանսլիտով:
Հարգելի Աննա, ի դեպ ես էլ մի քանի օր առաջ մեկնաբանել էի գլխավոր խմբագրի հոդվածը` пореже произносите -народ, և իմ մեկնաբանությունը նույնպես անհայտացավ…օգտվելով առիթից, շնորհավորում եմ Ձեզ և խմբագրության բոլոր կանանց գարնան այս հիասքանչ տոնի կապակցությամբ!
Նույնպես համոզված եմ, որ կանայք ու տղամարդիկ հավասար չեն, հավասար պիտի լինեն նրանց իրավունքները: Շատ բաներ, որ կարելի է կիրառել տղամարդկանց դեպքում, անթույլատրելի է կանանց դեպքում, թեկուզ անգամ հայհոյելը: Սակայն կինը ինքը ևս ՉՊԵՏՔ Է հայհոյի, գռեհիկ, ժարգոնային բառեր օգտագործի: Մի անգամ շուկայում սարսափեցի, երբ երիտասարդ վաճառողուհին օգտագործեց “հորս արև” արտահայտությունը; Ես ցավում եմ էդ տիպի անգետ կանանց համար: Համոզված եմ,որ այդ տիպի անտակտ բառերը կարող են հիասթափեցնել անգամ ամենագեղեցիկ կնոջ երկրպագուին: Արտասահմանյան մի ընկերության նշանաբանը հնչում է “Փառք Աստծո, ես կին եմ”: Լինել կին ու ունենալ անսահմանափակ միջոցներ ինքդ քեզ կերտելու, ձևափոխելու ու նաև լծակներ ունենալ աշխարհը փոխելու և այդ ամենից հրաժարվել անմտություն չէ ? Կուզենայի, որ մեր կանայք հասկանային կին լինելու “արտոնությունը” ու այդքան անմտորեն “չթաղեին” այդ տաղանդը հողում, ինչպես կարելի է հաճախ ականատես լինել մեր քաղաքում:
Կինը, երեխան ավելի մոտ են Աստծուն–Բնությանը, քան տղամարդը։ Դրա համար էլ մենք նրանց պաշտում ենք, ոչ միայն սիրում։ Արժանի լինենք նրանց սիրուն։
Իհարկե կանայք և տղամարդիկ հավասար չեն`դա նույնիսկ գիտական բացատրություն ունի: Բոլոր ազգի կանայք միջինում ավելի երկար են ապրում, քան նույն ազգի տղամարդիկ: Սա ամենավառ ապացույցն է, որ դեռ չկա հավասարություն: Իսկ ինչ վերաբերում է հայհոյելու “սահմանադրական ” իրավունքին, ինչի մասին համարյա “ճշտով” գրում է հեղինակը, թույլ տվեք ասեմ հետևյալը: Մեջբերում հոդվածից “Որովհետեւ իմ նպատակը որեւէ մեկին «կպցնելը», «քսելը», «բարոյապես ոչնչացնելը» չէ…”: Հասկանում եմ, որ ռուսական կրթությունը բազում պրոբլեմներ է առաջացնում հայերեն գրող լրագրողների մոտ, բայց գիտեք ի՞նչ է նշանակում «քսելը»: Ու հենց հիմա արագ հեռացնում ենք իմ մեկնաբանությունը: Սպամ էր, հայհոյանք: Երևի մեկին կարելի է օգտագործել ժարգոնային հայհոյանքը, իսկ ինձ մեկնաբանել`երբեք: Հա, լավ, գնացի: Մի բրթի, արա, հասկըցանք…
Խմբագրի ռուսական կրթությունն,անշուշտ,զգացվում է,բայց որ կիրթ ու գրագետ է, նույնպես անվիճելի է
Կինը և տղամարդը չեն կարող հավասար լինել… Այն, ինչ մենք կամ էլ ԵՎրոպան, հասկանում ենք հավասարություն ասելով, ազգի կործանման ամենաստույգ ճանապարհն է… Ազգի ապագան որոշում են մայրերը, ասել է Բալզակը… Իսկ այդ հավասարությունը այն ձևով ինչպես ԵՎրոպայում է կամ Ամն-ում, ամենկարճ ճանապարհն է մի քանի սերունդ հետո ազգը ոչնչացնելու համար… Պարզապես պետք հասնել նրան, որ օրենքի առաջ բոլորը հավասար լինեն… Այս ամենը զարգացած ԵՎրոպայի և Ամնի քաղաքականությունն է ազգերը ոչչացնելու համար… Եթե կինը աշխատում է, եթե կինը մեքենա է քշում, եթե կինն ինքն է տղամարդ կապում, եթե կինը տղամարդու նման խմում է, ծխում, տղա կպցնում, իրեն տղամարդուց ավելի լկտի պահում` ԵՎրոպական և ամերիկյան քաղաքների համա սովորական երրույթ, բա էլ ով է երեխա բերելու, ով է ընտանքի պահելու… Եթե կինը մինև քառասուն տարեկան վայելում է կյանքը, քառասունում, երբ հոգնում է, մի սպասարկող է ուզում կողքը մշտապես ունենքլ, մեկ կամ լաբագույն դեպքում երլու երեխա է ունենաում… Էլ ինչմ ազգի մասին է խոսքը… Պիտ մարդ իր աչքերովվ տեսնի, որ նոր հասկանա ինչի է վերածում կնոջը այդ հավասարությունը… Օրենքի առաջ բոլոր մարդկանց և կենդանիների հավասարություն… Խախտել ես օրենքը`կին թե տղամարդ, կամ մի այլ կենդանի… կա օրենք և վերջ…