Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյանի շնորհավորական ուղերձը մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Մարտ 08,2013 14:13

Սիրելի կանայք և աղջիկներ,

Ջերմորեն շնորհավորում եմ մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Կանանց գնահատելը հայերիս մոտ ավանդաբար համարվել է հայ ժողովրդին խորհրդանշող սովորույթներից մեկը:

Պատահական չէ՝ կանանց մեծարման տոնը հենց գարնան սկիզբին է լինում, որովհետև գարնանը բնությունը նոր կյանք է ստանում, իսկ կանայք էլ իրենց հերթին կյանք են պարգևում մեր մանուկներին՝ Հայաստանի ապագա մայրերին ու պաշտպաններին:

Հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում բազմաթիվ են այն հերոսական դրվագները, երբ հայ կինը տղամարդկանց հետ հավասար պայքարել է Հայաստանի անկախության ու փայլուն ապագայի համար:

Այսքանով հանդերձ, վստահ եմ, որ յուրաքանչյուր հայ կնոջ երազանքը ապահով հայրենիքում մայրանալ է՝ ներշնչվելով Հայոց հողից, Հայրենի բնությունից:

Աշխարհում դժվար է գտնել որևէ պետություն, որտեղ կանանց մեծարման միամսյակ լինի ու այդքան մեծ շուքով ու գարնանային խինդով նշվի այդ տոնը:

Սիրելի կանայք,

Միանալով ձեր բոլոր շնորհավորանքներին՝ մեր մայրերին, քույրերին, կանանց ու աղջիկներին մաղթում եմ գարնանային թարմություն, կանացի երջանկություն ու ընտանեկան ջերմություն:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031