Իշխանությունը ընդդիմության հնարավոր համախմբումը ուշացած ու անբնական է համարում.
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն «Ա1+»-ի հետ ասաց. «Շատ բնական կլիներ, եթե ընդդիմադիր դաշտը համախմբվեր նախագահական ընտրություններից առաջ: Թերեւս այսօր քաղաքական դաշտում անբնական զարգացումներ են, կարծում եմ բնական հետեւանքներ չեն ունենա եւ կանխատեսելի չեմ համարում»։
Գալուստ Սահակյանը կարծում է, որ ընդդիմությանը չի հաջողվելու մեկ միասնական ցուցակով մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին. «Եթե լինի էլ, արհեստական մի բանի կհանգեցնի, որը արդյունքների որակը չի ապահովի այս կամ այն կերպ»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
գալուստ սահակյանը շատ նման է Լեոնիդ Իլիչին, թե՛արտաքինով, և թե՛ գաղափարով: Մնում է
ստուգել գենետիկ կոդը: Հանկարծ կոմունիզմի գաղափարներ չտարածի՛ Հայաստանում: Գոնե մի
հիմարություն պետք է մտածեն, ժողովրդին մի քիչ տիրող իրականությունից շեղելու համար: Տոկոս
խփելու ավանտյուրիան չանցավ, պետք է հրատապ մտածել մեկ այլը: