Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր. «Քաղաքականության մեջ կանանց չի կարելի վերաբերվել որպես միայն կին»

Մարտ 08,2013 13:45

Այսօր առավոտյան՝ դեռ քնից չզարթնած, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարիեն Աճեմյանն արդեն շնորհավորանքներ է ստացել:

Թե սովորաբար ինչ նվերներ է ստանում տոն օրերին, տիկին Աճեմյանն այսօր պատմեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ. «Քնած արդեն շնորհավորանքներ եմ ստանում, անպայման ծաղիկներ: Տարբեր են լինում նվերները, քանի որ ամուսինս ամենալավը գիտի՝ ինչ է ինձ հարկավոր: Ինքս խանութներ չեմ սիրում եւ շնորհիվ ամուսնուս, կարծում եմ՝ ճաշակով եմ հագնվում: Ինքը շատ ուշադիր է իմ հանդեպ եւ այդ նվերները միշտ հաճելի ու անակնկալ են»:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ շնորհավորեց մարտի 8-ի կապակցությամբ եւ անեկդոտ պատմեց. «Կինը ամուսնուն հարցնում է ՝սիրելիս մարտի 8-ին ինձ համար ի՞նչ նվեր ես պատրաստելու: Ամուսինն ասում է՝ իհարկե: Կինը կրկին հարցնում է՝ իսկ եթե ինձ դուր չգա՞: Ամուսինն էլ պատասխանում է՝ ոչինչ այդ տեսակ փողկապ ես վաղուց էի սպասում»:

Հարցին, թե կանանց ներգրավվածությունը քաղաքական դաշտում բավարա՞ր է, թե՞ կին գործիչների պակաս կա, տիկին Աճեմյանն պատասխանեց. «Քաղաքականությունն ավելի շատ տղամարդկանց զբաղմունք է եւ աշխատանք: Բայց եթե կանայք հնարավորություն ունեն , եթե կարողանում են աշխատել՝ պետք է անպայման ներգրավված լինեն»:

Նա նաեւ հավելեց, որ ամենաշատը հենց ՀՀԿ-ում են կանայք ներգրավված. «Քաղաքականության մեջ կանանց չի կարելի վերաբերվել որպես միայն կին եւ միայն այդ սեռային հատկանիշով բերել Ազգային ժողով: Կանայք պետք է անպայման զբաղվեն կուսակցական աշխատանքով ու կարողանան իրենց անցած ճանապարհով ապացուցել, որ կարող են աշխատել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031