Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահե Ավետյանի վերջին նվերը (Տեսանյութ)

Մարտ 08,2013 13:35

Միայն Վահե Ավետյանի դաժան սպանությունից հետո է նրա հայրը իմացել, որ որդին պարբերաբար այցել է մանկատներ՝ բարեգործություններ կատարել: Որդու գործը շարունակելու համար ստեղծել է «Վահե Ավետյան» բարեգործական հիմնադրամը. «Հիմնադրամի ստեղծումը հենց Վահե Ավետյանի ուղղորդմամբ էր, ես էլ դրա մասին չգիտեի իրենից հետո ընկերներն են պատմել,նա պարբերաբար զբաղվել է բարեգործությամբ՝ իր հնարավորության սահմաններում»։

Վերջին անգամ Վահեն կնոջ հետ այցելել է «Զատիկ» մանկատուն և երաժշտական կենտրոն նվիրել:

Հոր խոսքերով Վահեին խիստ անհանգստանում էր հատկապես այն երիտասարդ ռազմական բժիշկների ճակատագիրը, որոնք վերապատրաստվելու հնարավորություն չունեին։ Հիմնադրամը աշխատանքներ է տանելու նաեւ այդ ուղղությամբ։

Որդու գործը շարունակելուց բացի՝ Գառնիկ Ավետյանի մխիթարանքը թոռնիկներն են։ Նա երազում է Վահեի որդուն Գառնիկին տեսնել զինվորական համազգեստով։ Վահեի վերջին նվերը իր երեխաններին շնիկ է եղել, թեև ծնողները դեմ էին. «Հենց այդ օրը ինքը հերթապահ էր, առավոտյան պակետով՝ կերով այս փոքրիկ ձագին բերեց ,ես նայեցի իր երեսին, հիմնականում երբ նայում էի՝ ինքը գիտեր ինչ եմ ասում,ասաց՝ պապա, բա ուզում էր երեխան, ի՞նչ անեի»։

Ինչ վերաբերվում է Վահե Ավետյանի ողբերգական մահվանը,«Հարսնաքարում» տեղի ունեցած ծեծին, որի հետևանքով նա զրկվեց կյանքից հայրը չի խոսում:

Նա, ինչպես նաեւ ընտանիքի մյուս անդամները չեն մասնակցում մահվան առիթով հարուցված քրեական գործի դատավարությանը. « Ես կարծում եմ՝ արդարությունը ոչ մի դեպքում չի կորի»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031