Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլխուղեղի վնասվածքով երեխաների մայրերը կենդանի հերոսներ են». Նարինե Մանուկյան

Մարտ 08,2013 13:26

 

Ի՞նչ է անում պետությունը գլխուղեղի վնասվածքով երեխաների բուժման համար:

«Պետությունը այս հիվանդությամբ ծնված երեխաների համար շատ բան է անում: Տարվա մեջ երկու անգամ պետպատվերի շրջանակներում այս երեխանեևրը թերապիա են անցնում, բայց այս ամենը բավարար չէ, քանի որ այս երեխաները պահանջում են անընդհատ թերապիա: Արդյունքի հասնելու համար թերապիան պետք է լինի անընդհատ»,- այս մասին այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Մանուկյանը:

Նարինեի խոսքով` իրենց կազմակերպության գերխնդիրն այն է, որ սայլակների թիվը տարիներ անց պակասի: «Թող մի փոքր էլ վատ քայլեն, տգեղ քայլեն, բայց եթե երեխան ունենա մի փոքր պոտենցիալ, ապա անպայման արդյունքի կհասնեն: Մեր գերխնդիրը երեխաներին ինտեգրելն է հասարակության մեջ»,-ասաց նա:

Կազմակերպությունն ընդամենը մեկ տարի է, ինչ աշխատում է: Այս ընթացքում կազմակերպությունում գլխուղեղի վնասվածքով կան շուրջ 56 երեխա, որոնց թիվն օր օրի ավելանում է, իսկ թե Հայաստանոււմ որքան այսպիսի հիվանդ երեխա կա՝ Նարինեն ասել չկարողացավ:

Իրենց ծրագրի հինքում ընկած է ջրային թերապիան և հիպոթերապիան, որը չի իրականացվում պետպատվերի շրջանակներում. «Հսկայական արդյունքներ կան երեխաների, թե’ մտավոր,և թե’ ֆիզիկական կարողությունների վրա: Վերականգման փուլը մինչև տանմեկ-տասերկու տարեկանն է: Ամեն բան արվում է օրենքի շրջանակներում: Սա համամարդկային խնդիր է և բոլորս պետք է օգնենեն»,-ընդգծեց Նարինե Մանուկյանը:

Կինեզո – թերապիայի մասնագետ Միսակ Դարբինյանը հավելեց, որ ջրում շարժում ստանալն ավելի հեշտ է լինում և արդյունքը նկատելի է: «Կազմակերպություն արդեն գալիս են նախօրոք հետազոտված և նման հիվանդության կանխորոշում ստացած երեխաներ: Ջրային թերապիան հենց այնպես չի լինում. պարտադիր բժիշկների ախտորոշման և համաձայնությամբ»: Միսակի խոսքով` կան երեխաներ, որոնք տարածության մեջ իրենց չեն զգում, չգիտեն ձեռքը որն է, ոտքը որն է և որքան փոքր է երեխան, այնքան օգտակար գործողության գործակիցը մեծ է:

Նարինե Մանուկյանը մաղթում է բոլոր մայրերին չհուսահատվել, քանի որ այս հիվանդությունը ոչ թե ողբերգություն է, այլ պարզապես կյանքի փորձություն. «Գլխուղեղի վնասվածքով երեխաների մայրերը կենդանի հերոսներ են: Թող իմանան, որ իրենք միայնակ չեն, իրենց կողքին կան մարդիկ, ովքեր պատրաստ են օգնելու: Ընդամենը կյանքի փորձություն է, որը պետք է միասնական ուժերով հաղթահարել»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031