Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվությունից մինչեւ սեր եւ ազատություն. Տղամարդկանց մաղթանքները հայ կանանց

Մարտ 08,2013 13:18

Մարտի 8-ը կանանց եւ աղջիկների ամենասպասված ու սիրելի տոներից մեկն է: Այսօր նրանցից ոմանք ակնկալում են ստանալ ավելի շատ ջերմություն հակառակ սեռի կողմից«Առավոտ երիտասարդական»-ը հավաքել է շնորհավորանքների եւ բարեմաղթանքների «փունջ»` տղամարդկանց կողմից: Հեռուստահաղորդավար Արմեն Դուլյանը կցանկանում է, որ  կանայք եւ աղջիկները, ավելի ակտիվ լինեն կյանքում. «Մենք` հայաստանցի տղամարդիկս, իրենց համար ամեն ինչ արել ենք՝ կանանց երկու օր ենք սահմանել, կանանց միամսյակ ենք հայտարարել, Վանո Սիրադեղյանը նույնիսկ կանանց կուսակցություն հիմնեց, ինչը ոչ մի երկրում չկա: Բոլոր պայմանները ստեղծել ենք, իսկ կանայք այս վերջին 25 տարվա ընթացքում ալարել են նույնիսկ գոնե մի անգամ իրենց թեկնածությունը դնեն նախագահական ընտրություններում: Ու մենակ բողոքում են՝ ընդհուպ մինչեւ Սահմանադրական դատարան: Ամոթ է, սիրելի կանայք, հավաքեք ձեզ, մեզ էլ հավաքեք ու շարժվենք միասին՝ դեպի ապահով Հայաստան 😀 «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը  Հայաստանի բոլոր կանանց եւ աղջիկներին մաղթում է անսահման երջանկություն, սեր եւ հաջողություն. «Թող բոլորի կյանքն ընթանա այնպես, ինչպես իրենք են երազում: Թող որ նրանք լինեն պաշտպանված, սիրված իրենց ընտանիքում, աշխատավայրում եւ երկրում: Մաղթում եմ, որ նրանք բոլոր պայմաններն ունենան լավ կրթություն ստանալու, անհոգ ու բարեկեցիկ կյանք ունենալու եւ իրացնելու համար այն ներուժը, մասնագիտական կարողություններն ու հմտությունները, որոնք ցանկանում են ներդնել մեր երկրում ու մոլորակի վրա եւ զգալ իրենց պահանջված ու ինքնաիրացված»:

Հեռուստահաղորդավար Արտավազդ Եղոյանն էլ մաղթում է երջանկություն, անկաշկանդ ժպիտ և ամենակարևորը` անհրաժեշտի պակաս եւ ավելորդի ձգտում չունենալԴերասան Հովհաննես Բաբախանյանն էլ ցանկանում է, որ հայ կանայք սիրված լինեն, պահպանեն այն գեղեցկությունն ու պարկեշտությունը, որ տրված է Աստծո կողմից. «Կինը բնության զարդն է, սիրո ու մայրության Աստվածուհին, իսկ մենք` Ադամներս, սիրողն ու գնահատողն ենք: Ուրեմն` սիրենք մեր կանանց ու պաշտենք մեր մայրերին»:

«Արարատ» ամսագրի խմբագիր Ալեն Սիմոնյանը ազատության կոչ է անում կանանց. «Մաղթում եմ` սեր եւ որ սիրելիները միշտ լինեն իրենց կողքին»:
Լուսանկարիչ Վիգեն Մնոյանը նույնպես սեր է ցանկանում կանանց: Ասում է` սիրո հետ կգան կյանքի ամենահաճելի պահերը:
«Կանանց կմաղթեմ միայն ու միայն, անկեղծ սիրո արժանանան և անկեղծ սեր նվիրեն»,- ասում է դերասան Աշոտ Ադամյանը:
Հեռուստահաղորդավար Մամիկոն Սիմոնյանը մեկ մաղթանք ունի` սեր: «Արմքոմեդի»-ի հաղորդավար Նարեկ Մարգարյանն էլ ասում է . «Մաղթում եմ, որ միշտ ժպտալու առիթ ունենան, լինեն սիրված և ինքնաարտահայտված»:
Իսկ հեռուստալրագրող Մանվել Քեշիշյանը վերապահումով է մոտենում տոնին: Ըստ նրա, այն ստիպողաբար ուշադրություն գրավելու միջոց է: Այնինչ դա  այդպես չէ ու չպետք է լինի. «Մեր շրջապատի կանանց հանդեպ ուշադրությունը ոչ մեկ օր, ոչ էլ մեկ ամիս պետք է լինի:  Նրանց հաճոյախոսելու, նրանց ժպիտը շահելու համար պետք չեն հատուկ ջանքեր: Անընդհատ ասում ենք, թե քույրը, մայրը, սիրած էակը պետք է լինեն հոգատար, ուշադիր ու էսպիսի մի երկար շարք: Ստոպ: Շատ չե՞ նք պահանջում: Արդյոք մենք այդպիսին ենք: Այդ ամենը նախեւառաջ նրբաճաշակ փաթեթավորումով պետք է մատուցել` փոխադարձն ակնկալելու համար: Կանանց մաղթում եմ, որ նրանք իրենց սիրելի տղամարդկանց համար լինեն ճակատագրական էակներ` բառի ամենալավ իմաստով, նրանց թալիսմանը: Դուք` սիրելի կանայք եւ աղջիկներ, շատ լավն եք` թե’ խոհանոցում գործ անելիս, թե’ երեկույթում փայլելիս, թե’ դանդաղ շոփինգ անելիս, եվ թե, պատկերացնու՞ մ եք, մեքենայի ղեկին»:

 

 

Արամ Արարատյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031