Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավոր. «Ես չէի ասի՝ ԲՀԿ-ն մեզ հետ չէ»

Մարտ 08,2013 13:02

«Բարգավաճ Հայաստան » կուսակցության մոտեցումները, դիրքորոշումն այնքան էլ չեմ հասկանում: Քաղաքական դաշտում այլընտրանք լինելը շատ դժվար է, որովհետեւ քաղաքականության մեջ ճշգրիտ մոտեցումներն ավելի հեշտ են դարձնում աշխատանքը: Այսինքն, եթե դու կոնկրետ իշխանություն ես կամ ընդդիմություն, շատ ավելի քո քաղաքական կուրսը գիտես, շատ ավելի հստակ է: Ազգային ժողովում քվեարկությունների ժամանակ չէի ասի, որ ԲՀԿ- մեզ հետ չէ, որովհետեւ թե կառավարության թե ՀՀԿ պատգամավորների ներկայացրած օրինագծերում քվեարկությունը համրյա մեզ նման է իրականացվում»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեռ չի շտապում շնորհավորել Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահ վերընտրվելու կապակցությամբ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Նրա խոսքերով, առանձին դեպքերում են միայն ԲՀԿ-ին ընդդիմադիր ելույթներով տեսնում. «Առանձին դեպքերում ոչ ընդդիմադիր ելույթներ ենք տեսնում: Այս ոչ հստակ դիրքորոշումը առաջին հերթին նրանց է խանգարում»:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ հակադարձեց. «Դուք խոսակցությամբ մի փոքր շեղվեցիք բուն ընթացքից: ԲՀԿ-ն հստակ իր դիրքորոշումն ունեցել է թե խորհրդարանում, թե այլ ձեւաչափի գործունեության մեջ…»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031