Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը ոստիկանությունում քիչ թերություն է նկատել, մենք ավելին ենք տեսնում. ոստիկանապետ

Մարտ 08,2013 12:38

Հատված Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի NEWS.am–ին բացառիկ հարցազրույցից:

– Պարոն Գասպարյան, երեկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է 2012 թ. զեկույցը, որտեղ սուր քննադատական դիտարկումներ կան ոստիկանության ոլորտում մարդու իրավունքների վիճակին: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Համամիտ եմ: Բայց զեկույցում նշված է, չէ՞, «մի շարք դեպքեր», «առանձին դեպքերում», «որոշ դեպքերում» եւ այլն: Այսինքն չի խոսվում համատարած թերությունների մասին: Ավելին, զեկուցեմ, որ դեռ էլի թերություններ կան, որոնք զեկույցում նշված չեն: Քի՛չ է նկատել: Մենք ավելի՛ն ենք տեսնում ու չենք վախենում դրա մասին խոսելուց: Ինչո՞ւ, չխոսելով թերությունները վերացա՞ն: Մեր երկրում բոլորն ամեն ինչ գիտեն: Պարզապես մենք տեսնում ու շտկում ենք, նորոգվում ենք, փոխվում ենք: Այնքան ժամանակ, մինչեւ լավը դառնա բնավորություն: Եվ այդ հարցում մեզ պիտի օգնեն նույն ՄԻՊ-ը, հասարակական կազմակերպությունները, դուք՝ լրագրողներդ, եւ ընդհանրապես հասարակությունը, բոլո՛րը: Համոզված ենք, որ շարունակելով այս ճանապարհը, մեր թերությունները մատնացույց անելով ու շտկելով, մոտ ապագայում ոստիկանը այլեւս ստիպված չի լինի ամեն անգամ ապացուցելու, որ ինքը, ասենք, կասմանավտ չի /ծիծաղում է/:

Իսկ այդ զեկույցում դրական գնահատականներ չկայի՞ն… Կային, չէ՞… Շնորհակալ ենք այդ դրականի համար:

– Ի դեպ, այդ դրական գնահատականների թվում էր նաեւ, որ ոստիկանությունն ավելի հանդուրժող է դարձել հավաքների ու դրանց մասնակիցների նկատմամբ:, ինչն առավել ակնհայտ է այս հետընտրական օրերին: Ինչո՞վ է դա պայմանավորված: Ձեր՝ եվրոոստիկան ստեղծելու ջանքերն են, թե Րաֆֆի Հովհաննիսյանի արեւմտյան մարտավարությունը:

– Պատասխանեմ շատ կարճ: Իմ կարծիքով, ոչ թե պետք է զարմանալ, թե ինչու այդպես է, այլ, թե՝ ինչու այդպես է՛ր: Սա՛ է այսօրվա ոստիկանությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031