Սիրելի կանայք, մայրեր և քույրեր,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային տոնի՝ Մարտի 8-ի առիթով: Մաղթում եմ առողջություն ու երջանկություն:
Գարնանային այս օրը ուզում եմ մեծարանքի խոսքեր ասել ձեր հասցեին, հիշեցնելով այն անգնահատելի դերի մասին, որ դուք մշտապես ունեցել եք մեր հասարակության կյանքում: Ուզում եմ աջակցության խոսքեր հղել մեր զինվորների մայրերին, ովքեր սպասում են հայրենիքին ծառայող իրենց որդիների վերադարձին:
Մարդու համար չկա ավելի թանկ զգացում, քան սերը մոր ու հայրենիքի նկատմամբ եւ այս գաղափարը սերնդեսերունդ մեր ժողովրդին է փոխանցվում: Դուք կյանքում արժանի եք միայն մեծ սիրո, ընտանեկան անամպ երջանկության ու մեծարանքի:
Կարդացեք նաև
Նորից ու նորից շնորհավորելով բնության զարթոնքի այս գեղեցիկ տոնի առիթով, մաղթում եմ ձեր ընտանիքներին խաղաղություն, բարեկեցություն եւ բարգավաճում:
«ԲարգավաՃ Հայաստան»
կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան