Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրի. Առավել ծանր է անօթևան միայնակ մայրերի վիճակը (Տեսանյութ)

Մարտ 08,2013 11:53

Մարտի 8-ն է, և Հայաստանում սկսվում է կանանց միամսյակը: Բոլորիս է հայտնի, թե առիթն օգտագործելով` իշխանություններն ինչպիսի շոուներ են կազմակերպելու` ի ցույց դնելու համար, թե հայ կնոջն իրենք ինչպես են մեծարում: Մի խոսքով, բեմականցված տեսարանների պակաս չենք զգալու: Մինչդեռ հազարավոր հայ կանայք մեր շրջապատում, իսկ Գյումրիում` վաղուց բնակության համար ոչ պիտանի դարձած տնակներում, բոլորիս աչքի առաջ ապրում են ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում:

 «Շիրակ կենտրոնն» իր նախորդ հրապարակումներում բազմիցս է նշել, որ Գյումրու վագոն-տնակներում բնակվող ընտանիքներից տղամարդկանց բացակայությունը կրում է համատարած բնույթ և տնակային ավաններում առանց տղամարդ մնացած ընտանիքների թիվը հաստատ գերազանցում է ամբողջական կազմով ընտանիքների թվին: Աղքատության դեմքը ևս առավել ընդգծված ու ցայտուն երևում է տնակային ավանների միայնակ մայրերի ընտանիներում:

«Շիրակ կենտրոնը» տեսանյութ պատրաստելու և ամերիկահայերի կողմից ուղարկված օգնությունը տրամադրելու նպատակով շարունակում է այցելությունները տնակային ավաններ: Այսօր պատրաստված տեսանյութը Գյումրու ծայրամասային տնակային ավաններից մեկում իր երկու երեխաների հետ վարձով բնակվող միայնակ մայր Ժաննա Սահակյանի ընտանիքի մասին է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031