Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի սկսած շարժումն անկանխատեսելի է. Վարդան Խաչատրյան

Մարտ 08,2013 11:37

Այսօր «Հենարան» ակումբում «Ժառանգության» նախկին անդամ, ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանն անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ ասաց, որ ընտրությունները մեզ մոտ, որպես կանոն, լինում են կասկածելի, իսկ դրա հետեւանքները դառնում են սովորական. «Հանրահավաքները, ցույցերը կարելի է ասել, որ սովորական ընթացք է, բայց ժողովուրդը չի հարմարվի այն տեսակետի հետ, որ այսպիսի շարունակությունը կարող է ձգվել, հավերժ լինել»:

Խաչատրյանի խոսքով` ժողովրդի մեջ համոզվածություն չկա, թե Րաֆֆի Հովհաննիսյանը քանի տոկոս ձայն է հավաքել, այսինքն`այն ինչ ներկայացված է` դրանից շա՞տ է, թե՞ քիչ. «Բայց ամեն դեպքում՝ իշխանության ռեակցիայի խնդիր կա. այն սպառվել է, իշխանությունը որեւէ կոմպրոմիս չի առաջարկում: Չնայած դեռեւս ավարտված չէ իշխանության հնարավոր առաջարկի տարբերակը»:

Խաչատրյանը Րաֆֆի Հովհաննիսյանի սկսած շարժման ապագան հետեւյալ կերպ է պատկերացնում. «Չնայած այն անկանխատեելի է, բայց կբերի որոշակի փոփոխության՝ դրական իմաստով»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Աշխարհի բոլոր երկրներում բոլոր շարժումները,որպես այդպիսին, անկանխատեսելի էին/են: Հակառակ դեպքում այն շարժում չէր լինի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031