Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ում ԿԸՀ-ն կներկայացնեն Տիգրան Մուկուչյանը, Արմեն Սմբատյանը և Նունե Հովհաննիսյանը

Մարտ 08,2013 10:20

«Փաստինֆո». Սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա միավորված գործով դատաքննությանը մասնակցելու համար ԿԸՀ-ն լիազորել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին, քարտուղար Արմեն Սմբատյանին և աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանին: Այս մասին ԿԸՀ-ն որոշում է կայացրել մարտի 7-ին:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի թեկնածուները վիճարկում են «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի որոշումը: Դատաքննությունը սկսվելու է մարտի 11-ին:

Դատաքննությանը որպես պատասխանող կողմ ներգրավված է ԿԸՀ-ն, հարակից պատասխանողներ` ՀՀ դատախազությունը և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունը: Սահմանադրական դատարանում դատախազությունից կմասնակցեն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը, աշխատանքային խմբի ղեկավար Կորյուն Փիլոյանը եւ Հարություն Հարությունյանը:

Գործով զեկուցողներ են նշանակված ՍԴ անդամներ Կիմ Բալայանը, Ֆելիքս Թոխյանը և Աշոտ Խաչատրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031