«Ամբողջ Վրաստանը գիտի, թե ինչպիսի սուտասան է Սահակաշվիլին, ամեն օր զբաղված է ստելով, իմ հաշվով նույնպես ստում է, ես երբեք չեմ պահանջել Ջավախքի ինքնավարությունը»,- ասել է Վահագն Չախալյանը «Ասավալ-դասավալ» թերթին տված հարցազրույցում:
Պատասխանելով թերթի հարցին, թե ինչի՞ հիման վրա են իրեն անջատողական անվանում՝ Չախալյանն ասել է. «Եթե ես լինեի ծայրահեղական, ապա ինչո՞ւ ես պիտի մասնակցեի ընտրություններին կամ հաճախ գայի Թբիլիսի»:
«Տեսնու՞մ եք՝ ես խոսում եմ վրացերեն, կինս վրացի է, իմ երեխան վրացերեն է խոսում, ես ազգությամբ հայ եմ, բայց Վրաստանի քաղաքացի եմ: Իմ հայրենիքը համարում եմ Վրաստանը», – Չախալյանի խոսքն է մեջբերում «Ասավալ-Դասավալ»-ը, -«Թող ոչ ոք ինձ չփորձի օտար դարձնել այստեղ: Ես Վրաստանի պատրիոտ եմ»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ