Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Foreign Policy. «Հայաստանի կալիֆորնիական երազանքը»

Մարտ 08,2013 01:25

Անդրադառնալով Հայաստանի հետընտրական շրջանին՝ «Ֆորեյն փոլիսի» պարբարեկանը գրում է, որ կարծես նույն սցենարը լինի, ինչ լինում է հետխորհրդային երկրներում: Գործող նախագահն օգտագործում է քաղաքական մեքենան՝ վերընտրվելու համար, արևմտյան դիտորդները զգուշորեն գովաբանում են առաջընթացի համար, բայց և նշում թերությունները, ապագայում շտկելու համար, և ընդդիմությունը արդյունքները բողոքարկելու հավաքներ է կազմակերպում:

Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի տարբերությունն այն է, որ ԱՄՆ-ում ծնված այս իրավագետը իրար խառնեց իր հայրենիքի քաղաքականությունը: Չենթարկվելով լայն տարածում գտած կարծիքին, թե նա շատ է օտար, որ աջակցություն ստանա ընտրություններում՝ նա ավելի շատ ձայն ստացավ, քան Հայաստանի անկախությունից հետո երբևէ ստացել էին իշխանական թեկնածուների գլխավոր մրցակիցները (Այս պնդումը ճիշտ չէ: 1996թ և 1998թ մրցակից թեկնածուները պաշտոնական տվյալներով ավելի շատ ձայն էին ստացել -Հ.Ի.): Իր հաջողությունը Հայաստանին նոր թարմ քաղաքական դաշտ բերեց: Ամբողջ երկրում և սփյուռքում տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցում ամենօրյա ցույցերին:

Մեջբերելով Հովհաննիսյանի խոսքը՝ «Այս համաժողովրդական պայքարը երբեք չի մահանա», պարբերականը գրում է. «Թեև բնակչության գրեթե կեսը կողմնակից է իշխանափոխությանը, սակայն շարունակվում է անորոշ մնալ, թե ինչպես է հնարավոր հասնել նման հաղթանակի»:

Պարբերականը գրում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթներն իրենց մեջ հակասություններ և անորոշություններ են պարունակում: Ծրագրեր առաջարկելու փոխարեն, նա հարցնում է ամբոխին՝ ի՞նչ եք ուզում անել, մեկ ժամ մնա՞լ, թե՞ ավելի երկար: Նա ասում է՝ մենք կսպասենք այստեղ այնքան, մինչև Սերժ Սարգսյանը գա և «ճանաչի ժողովրդի հաղթանակը», սակայն հաջորդ օրը գնում է նախագահական ու փակ դռների հետևում հանդիպում գործող նախագահին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031