Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ցուցապաստառներ` Սերժ Սարգսյանի «թևավոր խոսքերով» (ֆոտոշարք )

Մարտ 08,2013 01:17

OLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERA«Բարև Գյումրի» ֆեյսբուքյան էջի երիտասարդները  Ռիժկովի ճեմափողոցում  Րաֆֆի Հովհաննիսյանի պատվին ցուցահանդես էին կազմակերպել:

Այսօր Գյումրու Թատերական հրապարակից  դեպի Յոթվերք եկեղեցի ուղևորվող Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրան ուղեկցող գյումրեցիները մի պահ կանգ առան Ռիժկովի ճեմափողոցում` տեսնելու  ընտրախախտումների թեմայով  գյումրեցի երիտասարդների կազմակերպած ցուցահանդեսը:

Գյումրեցի ակտիվիստները `տարբեր լուսանկարներ ու ծաղրանկարներ էին կախել ճեմափողոցում, օրինակ`  Սերժ Սարգսյանին հարցնում էին`«Եկել ես Գյումրի, մեծ-մեծ խոսում ես, որ ի՞ նչ անես, խփածդ 30 տոկոս չէ՞ր» :

Նկարներից մեկում էլ՝ քվեաթերթիկն էր, որի վրա ջնջել էին բոլոր անունները եւ գրել տիկին  Չեբուրաշկայի անունը ու նրան պատկերել: Մի կին էլ , այդ ընթացքում, ի ցույց բոլորի,  ոտքերով տրորում էր Սերժ Սարգսյանի գետին ընկած նկարը` նրան  ի սրտե անիծելով: Երբ մոտեցանք` հարցնելու, թե ինչո՞ւ է   անիծում, վերջինս ձեռքը թափ տվեց ու անպատասխան հեռացավ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Դավիթ says:

    Հարգելի ադմին, և նյութի հեղինակ նախ, շնորհավորում եմ մարտի 8-ի կապակցությամբ:
    Եւ նշեմ մեկնաբանությանս բուն պատճառը`
    1-ին) Ցուցահանդեսը Րաֆֆի Հովհաննիսյանի պատվին չէր կազմակերպված, այլ ի ցույց դնելու թետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների ընտրախախտումները:
    2-րդ) «Եկել ես Գյումրի, մեծ-մեծ խոսում ես, որ ի՞ նչ անես, խփածդ 30 տոկոս չէ՞ր» :ուչ թե եսպես էր, այլ 27 տոկոս: Յուրաքանչյուր տոկոսը կարեւոր է:
    3-րդ) Չգիտեմ ով է եղել ձերներկայացուցիչը, բայց հաստատ գիտեմ, որ նման հարց է հնչել նաեւ մեկ այլ ԶԼՄ ներկայացուցչի կողմից, և այդ կինը` ով պատռել էր Սարգսյանի նկարը և տրորել, հասկանալի կերպով ասեց թե ինչու է եդպես բանանում:
    Խորհուրդ` Այսուհետ նյութ հրապարակելուց, հավաստի ինֆորմացիայի վրա հիմնվելով հրապարակեք:
    Ես ներկա եմ գտնվել այդ ամենին` թե հանրահավաքին և թե քայլերթին, դրա համար եմ ասում:
    Հարգանքներով` Դավիթ:

  2. Nune Arevshatyan says:

    Հարգելի Դավիթ, շնորհակալություն մարտի 8-ին շնորհավորանքների կապակցությամբ, նաև շնորհակալ եմ ձեր խորհրդի համար: Բայց մի նկատառում ունեմ, Ձեզ ինչու է թվում, թե դուք քայլերթին մասնակցել եք, իսկ նյութ գրող լրագրողը չի մասնակցել և իր երևակայությամբ հոդված է գրել ու ցուցահանդեսի բոլոր ցուցապաստառները հատ-հատ լուսանկարել ու ներկայացրել է ընթերցողներին: Բոլորովին պարտադիր չէ, որ Սերժ Սարգսյանի լուսանկարը ոտքերով տրորող կինը, ով ի դեպ անչափ զայրացած էր իմ մոտենալու պահին , զրույցի բռնվի բոլոր լրագրողների հետ: Բացի այս, եթե անգամ ինձ համոզեք , որ ցուցահանդեսը Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին մասնակցող ժողովրդի պատվին չէր կազմակերպված, միևնույնն է ` չեք կարողանա համոզել այդ նույն Րաֆֆի Հովհաննիսյանի հետևից դեպի Յոթվերք եկեղեցի շտապող մարդկանց մեծ մասին, ովքեր հենց այդպես էլ ընկալել ու մեկնաբանում էին ցուցահանդեսի իմաստը: Ձեզ մի հարց տամ. այս ցուցահանդեսը Ռիժկովի ճեմափողոցում ամեն օր է գործում? Գյումրեցի ուսանողների` մեկ շաբաթ առաջ կազմակերպած նույնաբովանդակ ֆլեշ-մոբից հետո կարծես թե երկրորդ անգամն ենք տեսնում , որը, այսպես ասենք, պատահական զուգադիպությամբ համընկավ Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքի հետ: Իհարկե, այսքանը չէ գրի, եթե ինձ չմեղադրեիք ոչ հավաստի տեղեկություն հրապարկելու մեջ, և այն դեպքում, երբ այս նյութը գրվել է ֆոտոշարքով,նպատակը եղել է ցուցահանդեսի լուսանկարները ցուցադրելը, որը և ցուցադրել ենք , միգուցե մեղադրեք նաև ցուցապաստառների բովանդակությունը կեղծելու մեջ? Նաև մի հավելում, ցուցապաստառների մեջ ցուցադրեք Սերժ Սարգսյանի հավաքած 27 տոկոսը, որը դուք այդքան կարևորելով մատնանաշում եք, , եթե այդքան շատ էիք ուզում, որ թվերը տեսանելի լինեին, ապա չթույլատրեիք հենց այդ մասը պատռելու: Խնդրեմ, նյութում կա լուսանկարը, տեսեք, որ թվերը հանված են : Իսկ թե ով է Առավոտի ներկայացուցիչը , նյութի վերևի աջ մասում կա և անուն-ազգանուն, և լուսանկար և, առհասարակ Գյումրիում այս կայքի ներկայացուցչին շատ լավ են ճանաչում:

  3. Maxim says:

    ԱՄԵՆԱԽՈՐՀԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ,,ԱՌԱՎՈՏԻ,, ԿՈԼԵԿՏԻՎԻ ԿԱՆԱՆՑ,
    ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՆԲ: ՁԵՐ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ՝ ԱԶՆԻՎ Է, ԱՐԴԱՐ Է, ԲԱՐԻ Է,ՎԵՀ Է:
    ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՁԵՐ ՆՄԱՆ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԿԱՆԱՆՑ՝ ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼ ԿՅԱՆՔ ԵՎ ԿԵՆՑԱՂ:

  4. Lernik says:

    ´Բայց դե ճշարիտ գրել պետք է էլի, մի չափազանցրեք էլի, բացի Ձեզնից էլի մարդիկ են մասնակցել երթին ու ցուցահանդեսին, ու բոլորն էլ նույն բանն են տեսնում ՝մի քիչ ավել, մի քիչ պակաս:Մի ճոխացրեք հանուն չգիտեմ ինչի:
    Երթի մասնակից:

  5. Lernik says:

    Գրեք ճիշտը

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031