Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանցիները հետաքրքրվում են. «Ի՞նչ եղավ էդ Գեղամյանի կեղտոտ լեզուն, ի՞նչ եղավ» (տեսանյութ)

Մարտ 07,2013 23:35

Նրանք վստահեցնում են, որ Արտաշես Գեղամյանին հենց մի պուճուր պաշտոն տվեցին՝ «խշկեց»:

Իջեւանում մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը բնակիչների հետ հանդիպում կունենար, մենք հավաքված բնակիչներից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ են կարծում, կհաջողվի՞ Րաֆֆի Հովհանիսյանին իշխանափոխություն անել, պե՞տք է արդյոք ընդդիմությունը համաձայնի Հովիկ Աբրահամյանի առաջարկին եւ կառավարությունում պաշտոններ ստանձնի եւ ի՞նչ կարծիք ունեն Նիկոլ Փաշինյանի՝ ստվերային կառավարություն ստեղծելու առաջարկի մասին: Իջեւանցիներից մեկը՝ Հրաչիկ Խանումյանը, պատասխանեց. «Մենք մի հատ կոչեցյալ Գեղամյան ունենք, որ գըշեր-ցիրեկ բողոքներ էր անում: Հենց մի պուճուր պաշտոն տվին՝ արդեն խշկեց: Իրիկուն ես լսել եմ, ելույթ ունեցավ, Սերժին բարձրացրել ա երկնքի երեսնա հասցրել: Ի՞նչ եղավ էդ Գեղամյանի կեղտոտ լեզուն, ի՞նչ եղավ: Հիմա էլ մարդիկ էդ պաշտոնը չեն ուզում, այլ պայքարում են, որ արդարություն լինի: Սերժ Սարգսյանը 5 տարի ա բուքսավատ ա անում: Ի՞նչ ա անում: Ես Րաֆֆու կողմնակիցն եմ: Միգուցե երբ Րաֆֆին ընտրվի, կյանքը լավանա»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն , ազնիվ չի՞ լինի ձեր կարծիքով որեւէ պաշտոն վերցնելը, իջեւանցին պատասխանեց. «Այո, պաշտոնը վեր ա առնում ու սկսում ա փոխվել: Կամ էս մեծ գումարները թոշակի, որ կերել են, Սերժը խոստացավ, որ էդ գումարները հետ կբերեն, թոշակառուների թոշակը կավելացնի: Բա էդ գումարները հետ բերին, որտե՞ղ փոշիացրին, որ չավելացրին»:

Նիկոլ Փաշինյանի առաջարկը, ինչպես պարզվեց, իջեւանցիների սրտով չէր, կամ էլ լավ չէին պատկերացնում, թե ինչ է  այն իրենից ներկայացնում. «Դա աբսուրդ է, ավելորդ է, խոսակցություն է միայն»,- պատասխանեց իջեւանցիներից մեկը:

Ինչ վերաբերում է իշխանափոխության հավանականությանը՝ իջեւանցիները պատասխանեցին. «Րաֆֆին անպատճառ կհաղթի: Ռաֆն ընտրվել ա: Պրեզիդենտը դա միայն Րաֆֆի Հովհաննիսյանն ա, ուրիշը լինել չի կարող: Ինքը ժողովրդի մասին մտածող ա, ուզում է թերությունները վերացնի, դրանից ավել ի՞նչ պտի անի»:

Մեր հարցին՝ ձեր վրա ճնշումներ չե՞ն լինում, իջեւանցիներից մեկը պատասխանեց. «Դե, ես բանվոր մարդ եմ, ինձ ո՞վ ա մարդ հաշվում: Ես պետության մեջ մարդ չեմ, միայն ընտրության համար եմ»:

Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը 3 պահանջ էր ներկայացրել, 3-ն էլ մերժվել էին, հիմա էլ դիմել է Սահմանադրական դատարան: Մեր հարցին՝ ի՞նչ արդյունքներ կլինեն, եթե այսպես իշխանությունը չի ուզում զիջումների գնալ՝ իջեւանցիները պատասխանեցին. «ՍԴ-ն հույս չի, է՜, դա դժբախտություն ա: Կարող ա ժողովուրդը ոտքի կանգնեն ու գնան ու հաղթեն: Թող կռիվ անեն, կոտորեն, թող Մարտի 1 լինի, բա ոնց: Դա ժողովուրդը կարող է անել: Բացի ժողովրդից` ոչ մեկը»:

Երբ խնդրեցինք մեր զրուցակիցներին ներկայանալ, շատերը հրաժարվեցին անուն-ազգանունն ասել: Մի իջեւանցի վստահեցրեց, որ ինքը վախենալու բան չունի, քանի որ ոչ փող է վերցրել, ոչ էլ: Մենք ճշտեցինք՝ բաժանվե՞լ է ընտրակաշառք Իջեւանում: Բնակիչները պատասխանեցին. «5000 են բաժանել: Ես տեղը գիտեմ»: Նրանք վստահեցրին, որ շատերն են ընտրակաշառք վերցրել, իրենք չեն վերցրել: Մի պապիկ պսպղուն աչքերով հոնքերի տակից սկսեց նայել՝ ընտրակաշառք բառը լսելով: Մեր դիտարկմանը, որ՝ պապի, աչքերդ փայլում են, ոնց որ թե դու վերցրել ես՝ նա ծիծաղեց: «Կարում չի ընտանիք պահի, ի՞նչ անի»,- արդարացրեցին նրան իջեւանցիները:

Իջեւանցիները վստահեցնում էին, որ ընտրությունները կեղծվել են, մեր զրույցի վերջում մետեցավ մի կտրված ձայնով պապիկ ու փորձեց մի կերպ հասկացնել իր միտքը. «Առաջին հանցագործը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Վենեսուելայի ու Հայաստանի Պետական Դրոշների գույներն համարյա համենկնում են,բայց դասավորված են հակառակ հերթականությամբ…
    Վենեսուելայի ժողովուրդը սգում է իր արժանավոր զավակի անժամանակ կորուստը…
    Այստեղ էլ կա հակադարձ համեմատականության նշան՝ Վենեսուելայի ու Հայաստանի միջև…
    Հայաստանի ժողովուրդն արդեն 15 տարի է ողբում է իր երկրի Նախագահի պոստն ուզուրպացրած անարժան աձանցից ազատվել չկարողանալուց…
    Մի ողջ ժողուվուրդ օրնիբուն մատաղ է խոստանում ու խնդրում Աստծուց, դրանց շուտափույթ գրողի ծոցն ուղարկելու ու դժոխքի բաժին դարձնելու համար…
    Համոզված եմ,որ Հայ ժողովրդի հավաքական աղոթքը լսվելու է ու սատանայապաշտներն անպայման ստանալու են իրենց արժանի պատիժը…
    Հ.Գ.
    Եթե տեքստում կհայտնաբերեք Ձեր թերթի ներքին կանոնակարգին չհամապատասխանող բառ,միտք,փաստ,կարծիք,արտահայտություն,ապա խնդրում եմ իմ էլ.փոստի միջոցով՝ հիմնավորված կոնկրետ փաստերով,գրեք ինձ այդ մասին:
    Շնորհակալություն:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031