Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակի երկրորդ տեղը կզբաղեցնի շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, երրորդ տեղը՝ Ճարտարապետաշինարարկան համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: Այդ մասին այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կլինի՞ ՀՀԿ-ի` Երեւանի ավագանու ցուցակում, լրագրողների այդ հարցն այսօր ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը շրջանցեց` պատասխանելով, որ ցուցակը ամբողջական չէ, վերջնական տեսքով այն կներկայացվի օրենքով սահմանված ժամկետում:
Շարմազանովն, ըստ էության, ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց այն լուրերը, որ Գագիկ Բեգլարյանը չի լինելու ՀՀԿ-ի ցուցակում եւ Երեւանի քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն մնալու է Տարոն Մարգարյանը: Հիշեցնենք, որ ներկայումս նախարարի պաշտոն զբաղեցնող նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն, ըստ քաղաքական կուլիսներում շրջանառվող լուրերի, ամեն կերպ փորձում է նախագահ Սարգսյանի «դաբրոն» ստանալ եւ կրկին զբաղեցնել Երևեւանի քաղաքապետի պաշտոնը, սակայն, դեռ մերժվում է:
Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով լրագրողների հարցերին, նաեւ ասաց, որ ՀՀԿ-ն կողմ է քաղաքական մրցակցությանը: Լրագրողներին հետաքրքրում էր` թե ինչպե՞ս են ՀՀԿ-ում վերաբերվում այն գաղափարին, որ Երեւանի ավագանու ընտրություններին ընդդիմությունը հավանական է միասնական ցուցակով հանդես գա, չե՞ն վախենում: «Վախը քաղաքական կատեգորեա չէ, եւ առաջին անգամ չէ, որ տարբեր ուժեր միավորվում են ՀՀԿ-ի դեմ»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:
Ինչ վերաբերվում է ներքաղաքական ներկայիս վիճակին, Շարմազանովը նորմալ է համարում. «Նորմալ է` իշխանությունը պիտի աշխատի` ժողովուրդը քննադատի»: Իսկ թե մինչեւ ուր կգնա Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումը, Շարմազանովն ասաց. «Անգամ ինքը չի տեսնում վերջը. ֆրակցիան այլ բան է ասում, ինքն՝ այլ: 37 տոկոս քվե են ստացել` պիտի տաք պահեն ձայները, որ ավագանու ընտրություններին մասնակցեն»:
ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստում կադրային հարցեր չեն քննարկվել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Օտար պետությունների առանցքայի քաղաքանությունը թույլ պետությունների նկատմամբ, դարեր շարունակ եղել է այդ պետություններում ղեկավարներ նշանակել կամ հռչակել անազնիվ և ապերասան մարդկանց… ԵՎ Բոյւզանդիան և Պարսկաստանը միշտ հետևել են այդ քաղաքանությանը և հենց Հայի միջոցով քանդել Հայկական պետությունը… Մարդկային ինքնքահավությունն էլ պարզապես թույլ չի տվել այդ թեկնախուին հասկանալ, որ ինքը միայն կվնասի պետությունը… Թվում էր, թե ընտրությունների միջոցով կարելի էր այդ հաչցռ լուխել և ընտրել համեմատաբար ազնիվ ու անկաշառ մարդու, բայց փաստորեն ընտրությունների կեղծումը հնարավորություն է տալիս օտար երկրներին շարունակել նախկին քաղաքականությունը մասնավորապես Հայաստանի հանդեպ… Ուրեմն կարելի է հասկանալ, թե ինչ մեծ նշանակություն ունի արդար ընտրությունը Հայաստանի համար… Դա անկախության և ազատության հիմքն է: Չկան ազատ ընտորթւյուներ, ուերմն երկիրը լիովին կախված է…