Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը ամոթանք տվեց Վանաձորի քաղաքապետին (տեսանյութ)

Մարտ 07,2013 22:35

 Ըստ նրա` ժամանակն է, որ Վանաձորի քաղաքապետը հրաժարական տա եւ իշխանությունը հանձնի ժողովրդին:

 

Այսօր  Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններից հետո երկրորդ անգամ Վանաձորում էր:  Նա կրկին շնորհավորեց վանաձորցիներին հաղթանակի համար` նշելով, որ ինքը ժողովրդին մենակ չի թողնելու:

«Բարե’ւ, հաղթած Վանաձոր, Կիրովական, Ղարաքիլիսա, անունները փոխվում են, բայց էությունը մնում է նույնը: Փետրվարի 18-ին Վանաձորը տվել է իր քվեն, տվել է իր հաղթանակը, եւ ես ձեզ մենակ չեմ թողնելու: Գործարանները պիտի գործեն, մեր երեխաները պիտի ունենան աշխատանք, հեռանկար, խոպանից հետ պիտի գան մեր եղբայրները, մեր հայրերը, մեր որդիները, եւ սա խոստում չէ, սա իրականություն է, արդեն դա կա, եւ բոլորը դա գիտեն»:

Րաֆֆի Հովհաննիսյանը  ամոթանք տվեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին` կրկին անդրադառանալով վերջերս լրատվամիջոցներից մեկով Վանաձորի քաղաքապետի այն արտահայտությանը, թե վանաձորցիները անգիտակից են:  «Դուք ներողություն չխնդրեցիք, երկու շաբաթ առաջ դուք ասացիք, որ հայ ժողովուրդը եւ Վանաձորի ժողովուրդը անգիտակից է, որովհետեւ ինքը որոշեց, թե որն է իր իշխանությունը: Պարոն Դարբինյան, ամոթ Ձեզ: Րաֆֆի Հովհաննիսյանն ասում  է` ամոթ Ձեզ: Իմ պահանջով չէ, բայց դուք  հրաժարական պիտի տաք, եւ ժողովուրդը պիտի ունենա իր  իշխանությունը Վանաձորում, Լոռվա մարզում եւ ՀՀ-ում»:

Նա նաեւ անդրադարձավ բարեւահավաքի մասնակիցներին նկարող ոստիկաններին` հորդորելով նրանց հարգել ժողովրդին: «Նկարեք տղաք, բարի ծառայություն ձեզ, ողջունենք ոստիկաններին: Սա մեր իրավունքն է, եւ ով վախկոտ մեքենաներից հայտարարություն է կարդում, իր վերադասի վերադասը պատասխան պիտի տա:  Դուք ոչ թե վախեցրեք ժողովրդին, այլ հարգեք: Հարգեք  ոստիկանին, զինվորին, անվտանգության ծառայողին, բայց իրենք նույնպես պետք է հարգեն քաղաքացուն, եթե իրենք չհարգեցին քաղաքացուն, գործ ունեն ոչ թե ինձ հետ, այլ գործ ունեն ՀՀ օրենքի, Սահմանադրության եւ ժողովրդի դատարանի հետ»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ ժողովրդի կողքին կանգնել ցանկացողները հենց հիմա պիտի այդ քայլը անեն: «Սա այն պահն է, որ բոլորը հասկանում են, որ ոչ թե սա Րաֆֆիի հաղթանակն է Սերժի դեմ, սա «ժառանգության» աստեղային պահը չէ, ոչ էլ «Հանրապետականի» պարտությունը, բայց հիմա Դաշնակցություն, ՀԱԿ, Բարգավաճ, ով որ է, կապ չունի, ով ժողովրդի կողքին է, թող կանգնի ժողովրդի կողքին հենց հիմա»:

Նա նկատեց, որ մինչեւ ապրլի 9-ը Սերժ Սարգսյանը պիտի հրաժարական տա, այլապես ժողովուրդը նրան որպես գոյություն չունեցող նախագահի կճանաչի: «Մինչեւ ապրիլի 9-ը պարոն Սերժ Սարգսյանը պիտի  հրաժարական տա: Ես  հարգում եմ պարոն Սերժ Սարգսյանին, ինքը եղել է մեր պետության ակունքներում, արցախյան ազատամարտի ակունքներում, եւ ինքը արժանի է հարգանքի, բայց եթե ապրիլի 9-ին ինքը սուտ երդում տա Աստվածաշնչի վրա, այն էլ՝ վեհափառի օրհնությամբ, ժողովուրդը իրեն պիտի ասի, որ դուք այլեւս գոյություն չունեք` որպես ՀՀ նախագահ: Ես ասում եմ առանց քենի, առանց վրեժի, առանց արյան, ոչ մի կաթիլ արյուն`ոչ ոստիկանի, ոչ քաղաքացու»,-նշեց նա:

Մանրամասները`  տեսանյութերում:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Naira says:

    ԻՍԿ ՈՎ Է ԱՍՈՒՄ ԱՄՈԹ? Մեկը ով խառնում է ողջ հայությանը? ԱՄՈԹը ձեզ է պարոն Հովհաննիսյան, որ փորձում եք նման ձև ձեզ բարձրացնեք. ԱՄՈԹ Է

  2. Տիգրան says:

    Նրանք, ովքեր կեղծում են ընտորթյունները, պարզապես խփում են Հայաստանի սրտին` դեպի անդունդ գլորելով այն… Ազատ ընտրությունները միակ ելքն են ընտրելու ազնիվ ու նվիրված մարդու և թույլ րտալ օտար պետութուններին իրենց դրածոյին նշանակել թույլ ու փոքր երկրների ղեկավարներ, ինչպես միշտ եղել է դարեր շարունակ… Ընտչություննեչը չափազանց մեծ նշանակություն ունեն և ժամանակակից կյանքի մեծագույն առավելություներից մեկը արդար ընտրություններն են… Չկան արդար ընտոչրթւոյններ, ուրեմն ոչ պետությոն կա, ոչ էլ ապագա… Հենց դա գիտակցելով մարդիկ արտագաղթում են…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031