Հայ-վրացական սահմանից ոչ հեռու, Սադախլոյի մաքսակետից մոտ 300 մ հեռավորությամբ, ճանապարհի եզրին շուկա է կառուցվում: Շինարարությունը սկսվել է մոտ 3 ամիս առաջ: Նախատեսվում է, որ վրացիներն այնտեղ կվաճառեն գյուղատնտեսական եւ արդյունաբերական ապրանքներ: 2006 թվականին փակվել է Բագրատաշենի շուկան:
Արդեն տեղեկացրել ենք, որ «Էլագրա» ՍՊԸ-ն 2010թ. մայիսից Բագրատաշեն գյուղում, Բագրատաշենի մաքսակետի մոտ չի կարողանում առեւտուր իրականացնել, թեեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացել է առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա:
2013թ. փետրվարի 27-ին ՀՀ վարչական դատարանի դատավոր Հ. Թորոսյանը վճռել է «Էլագրա» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Իջեւանի տարածքային հարկային տեսչության 2012թ. օգոստոսի 7-ի թիվ 468 միջամտող վարչական ակտը վերացնելու եւ ընկերության ներկայացրած դրամարկղային գիրքը հաստատելուն (գրանցելուն) պարտավորեցնելու պահանջների մասին հայցը բավարարել, այդ կապակցությամբ անվավեր ճանաչել թիվ 468 միջամտող վարչական ակտը եւ պարտավորեցնել Իջեւանի տարածքային հարկային տեսչությանը կնքել եւ համարակալել «Էլագրա» ՍՊԸ դրամարկղային գիրքը:
Դատարանը վճռել է հայցը բավարարելու կապակցությամբ Հայաստանի հանրապետությունից հօգուտ «Էլագրա» ՍՊԸ-ի բռնագանձել ընկերության դատական ծախսերը՝ ընդհանուր առմամբ 28 հազար դրամի չափով, որից 8000 դրամը՝ պետական տուրքի, 20 000 դրամը՝ ընկերության ներկայացուցչի համար կատարված ծախսերի գումար: Սույն դատավճռի դեմ մեկամսյա ժամկետում կարող է վերաքննիչ բողոք բերվել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ