Այսօր Գյումրու Թատերական հրապարակում տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը:
Չնայած այսօր աշխատանքային օր էր, շատերը մեծ ցանկության դեպքում անգամ չէին կարող մասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին, այդուհանդերձ, Գյումրու Թատերական հրապարակը վայրկյան առ վայրկյան լցվում էր համախոհներով: Նշենք, որ նրանց մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները, հատկապես ֆեյսբուքյան «Բարև Գյումրի» խմբի անդամները, որոնք Ռիժկովի ճեմափողոցում ընտրախախտումներ պատկերող լուսանկարներով ու ծաղրանկարներով ցուցահանդես էին կազմակերպել Րաֆֆի Հովհաննիսյանի պատվին: Րաֆֆի Հովհաննիսյանի Թատերական հրապարակ գալն ու « Րա~ֆֆի, 4-րդ նախագահ» գոչելը մեկ եղավ:
Նրա հետ Գյումրի էր ժամանել նաև Ռուբեն Հախվերդյանը, որին բնակիչները դիմավորեցին մեծ ցնծությամբ, սակայն, նրան տեսնելուն պես, սկսեցին տարբեր տեղերից գոռալ. «Էդ Շուշանին փոխանցեք` հանկարծ չհամարձակվի Գյումրի գալ, նրա պեսներին Գյումրին չի ընդունում» : Հիշեցնենք, որ մարտի մեջ նախատեսված է ՀՀԿ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի մենահամերգը Գյումրիում:
Կարդացեք նաև
Ի դեպ, Րաֆֆու ամեն խոսքից հետո բազմահազարանոց ժողովուրդը հենց Շուշանին էր հիշում: Այսօր փոքր միջադեպ տեղի ունեցավ ոստիկանների ու Րաֆֆի Հովհաննիսյանի միջև: Ռուբեն Հախվերդյանի ելույթի պահին պարոն Հովհաննիսյանը ստիպված իջավ բեմից` հարցեր պարզելու ժողովրդին անհանգստացնող ոստիկանների հետ : Վերջիններս նախազգուշացնում էին, որ հանրահավաքը անօրինական է, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը կարճ ժամանակ անց կարողացավ հարթել խնդիրը` շարունակելով իր ասելիքը:
Պարոն Հովհաննիսյանին գյումրեցիները չէին թույլատրում բեմ բարձրանալ, գրկում էին, համբուրում: Իջնելուց ևս նույն պատկերն էր: «Ժառանգության» առաջնորդը ժողովրդին իր հետևից տարավ Յոթվերք եկեղեցի, մոմ վառեց: Հանրահավաքը ակամա տեղափոխվեց եկեղեցու բակ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Գյումրեցիները մագնիսի նման իրենց կողմ են ձգելու բոլոր նամուսով ու թասիբովներին:
Կեցցե՝ Գյումրին:
Չեմ թաքցնում,որ Ռաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցներից եմ:Սակայն ուզում եմ իմ զարմանքն ու դժգոհությունը հայտնեմ նրա շտաբի համակարգողներին`այն առումով,որ բոլոր միտինգների ժամանակ,այդ թվում և Երևանում հավաքվում է հոծ բազմություն,սակայն հրապարակում հատուկենտ են մեր ազգային դրոշները:Ով պիտի մտածի այդ մասին,եթե ոչ շտաբը:Չէ որ դրանով առիթ եք տալիս հավաքված մարդկանց անվանել ,,մի խումբ մարդիք,,(և դա լավաքույն դեպքում):Իսկ մենք`գալով հրապարակ, մի խումբ մարդիք չէնք այլ, Ռ. Հովհաննիսյանի կողմնակիցներն ենք,այն էլ հոծ զանգվածով:Կարծում եմ դժվար չէ գոնե 100-150 հատ դրոշ ձեռք բերելը:
կարելի ա Շիրակի մարզը անկախ հռչակել, մի գուցե խելքները գա գլուխները? թե չէ ոնց որ լրջությունը չէն զգում ես մարդիկ