Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությունը

Մարտ 07,2013 17:57

Լրատվամիջոցներից մեկն այսօր անհեթեթ լուր է տարածել ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանի մասին: Նույնիսկ չեմ ուզում կրկնել այդ անհեթեթությունը, նման լուրերն ուղղակի ծիծաղ են առաջացնում: Շուշանը մեր ժամանակների ամենատաղանդավոր արվեստագետներից է եւ հայրենապաշտ քաղաքացի, ով իր կենսագրությամբ է ապացուցել երկրին եւ ժողովրդին իր նվիրվածությունը: Նրա քաղաքական գործունեությունը դեռ շատերի քինախինդ բերաններն է փակելու ու լուրջ հաջողություններ է բերելու մեր երկրին: Նույնիսկ չկասկածեք:

Ուստի, չարախոսներին եւ դատարկախոսություն տարածողներին ի պատասխան ասեմ` մենք հպարտ ենք, որ նման հայրենասեր գործիչը մեր քաղաքական թիմի անդամ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Տաղանդավոր արվեստագետներ են Շառլ Ազնավուրը, Խուլիո Իգլեսիասը, Դեյմիս Ռուսոսը, Վահան Տերյանը, Պարույր Սևակը… Տաղանդը որոշվում է ոչ թե մարդու հռչակով, այլ նրա ունակություններով…

  2. ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ says:

    ,,նման հայրենասեր գործիչը մեր քաղաքական թիմի անդամ է,,
    Բանը հենց նրանում է, որ էդ երգչուհին քանի դեռ ձեր թիմից չէր, սիրված էր, երբ դարձավ ձեզանից մեկը, բառից բուն իմաստով, դրա համար էլ վարկաբեկվեց:
    Ու բոլոր նրանք, ովքեր կդառնան մի քաղաքական ուժի անդամ /ՀՀԿ/, որի իշխանության որոք ժողովուրդը հասել է նման, մեղմ ասած, անմխիթար վիճակում, երբ համատարած անարդարության մթնոլորտ է, խրախուսվում է կեղծիքը, քծնանքը, երբ անբարոյական է համարվում փող վերձնելն ու ուրիշին ընտրելը, այլ ոչ թէ փող բաժանելը, ապա վարկաբեկվելուց բացի ուրիշ ոչինչ թող չսպասեն:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031