Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Դավթյանը «Ալեքս գրիգ»-ի եւ «ՍԱՍ գրուպ»-ի մասին. «Ով ուզում է լինի, պիտի մակնշվի»

Մարտ 07,2013 17:46

Էկոնոմիկայի նախարարը գտնում է, որ խաղի կանոնները բոլոր տնտեսվարողների համար նույնը պետք է լինեն

Օրերս ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը «Ալեքս գրիգ» եւ «ՍԱՍ գրուպ» ընկերությունների նկատմամբ նշանակել է տուգանք` ոչ պարենային ապրանքների վրայից մակնշման եւ համապատասխանության սերտիֆիկատի բացակայության պատճառով: «Ալեքս գրիգ»-ը կտուգանվի 900 հազար դրամ, «ՍԱՍ գրուպ»-ը` 800 հազ. դրամ:
Այսօր Aravot.am-ը Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանից հետաքրքրվեց, թե

Ինչո՞վ է պայմանավորված այս երկու տնտեսվարողների ընտրությունը:

«Որեւէ արտառոց բան չկա, սովորական գործընթաց է»,-վստահեցրեց պարոն նախարարը: Ըստ նրա, տեսչությունը այդ ստուգումներով նպատակ է հետապնդում

«շուկայում կարգուկանոն հաստատել»:

Պարոն Դավթյանի խոսքերով, ստուգումների ժամանակ հիմնականում շեշտը դրվում է սերտիֆիկացման կանոնների ապահովման, եւ մակնշման խնդիրներին. «Այդ տուգանքների չափերը բավականին ցածր են որպեսզի լուրջ խնդիր առաջացնեն խոշոր տնտեսվարող սուբյեկտների համար, բայց դա արդեն օրենսդրական կարգավորման հարց է, բայց մյուս կողմից էլ մենք չենք ուզում մեծ բեռ դնենք տնտեսվարող սուբյեկտների վրա, եւ մեզ համար կարեւոր չէ տուգանքի չափը, տուգանքի քանակը, մեզ համար կարեւորը, որ խաղի կանոնները բոլորը պահպանեն, որ համակարգն աշխատի: Եթե պարտադիր սերտիֆիկացում է պահանջվում, ուրեմն դա պետք է ունենան, ով ուզում է լինի, եթե հայերեն մակնշման պահանջ կա պարտադիր պետք է ունենան»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Շատ նման է սովետական ժամանակների մի հումորի: գործարաններում այսպիսի հասկացություն կար. ППР (планово-предупредительные работы) : Դրանց արդյունավետությունը, կամ ավելի ճիշտ՝ անարդյունավետությունը ծաղրելու համար ասում էին. ППР (пришли, поп….ли, разошлись).

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031