Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ քաղաքագետի՝ Վարդան Սեդրակյանին ձեռնտու չէր Պարույր Հայրիկյանի մահափորձը

Մարտ 07,2013 17:41

ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վարդան Սեդրակյանի ձերբակալությանը, ասաց. «Մարդը մասնակցել է այս ընտրարշավին, շատերի կողմից հիշվել ոչ թե որպես թեկնածու, այլ թեկնածու, որը էպոսագետ էր իրեն ներկայացնում, եւ մարդ, որը նախընտրական շրջանում հող նախապատրաստեց պոտենցիալ ձերբակալման համար: Այն, ինչ տեղի ունեցավ, օբյեկտիվ է այն իմաստով, որ կա համապատասխան փաստարկման բազան, որը ներկայացված է եղել ԱԱԾ-ի կողմից, իսկ թե ինչով դա կվերջանա՝ բոլորին էլ պարզ է՝ դատով: Այսինքն՝ դատարանը կորոշի՝ նա մեղավո՞ր է, թե՞ ոչ»:

Թե որքանով է հավանական համարում Մարկարովը այն փաստը, որ Սեդրակյանը կարող էր կազմակերպած լինել Պարույր Հայրիկյանի մահափորձը, այսինքն՝ ինչում որ հիմա նրան մեղադրում են, նշեց. «Ոչ, նրան ձեռնտու չէր, որովհետեւ եթե ուներ վարկանիշ 0-ի ու 1-ի արանքում, իսկ մյուս թեկնածուն՝ Հայրիկյանը ուներ վարկանիշ 3-ի ու 4-ի արանքում, ապա պայքարը ընդամենը 2 տոկոսի համար՝ դա այն չէ, որ կարող էր թույլ տալ մահափորձ կազմակերպել: Մրցակցին խաղից դուրս հանելու համար նման քայլի գնալը՝ անտրամաբանական է: Ընդհանրապես մահափորձ կազմակերպելը ոչ բարոյական է, ոչ թույլատրելի, ոչ էլ ընկալելի: Կոնկրետ այս դեպքում սա քաղաքական երեւույթ չէ, քրեական է, բայց պետք չի ճանճից փիղ սարքել…»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031