Լրահոս
Օրվա լրահոսը

Ջիվան Գասպարյան. «80- ամյակիս օգնել է Սերժ Սարգսյանը, բայց ես կախման մեջ չեմ»

Մարտ 07,2013 17:31

«Ես ոչ մեկի չեմ դիմել, ոչ մեկից էլ օգնություն չեմ խնդրել, չեմ էլ խնդրի, ոչ մեկից էլ կախում չունեմ»,- Aravot.am-ին ասաց ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը: Նրա խոսքերով, իր 80- ամյակը նշելու հարցում Սերժ Սարգսյանն է աջակցել. «Բայց դա չի նշանակում, որ ես կախման մեջ եմ: 2 տարին մեկ չեմ հանդիպում նրանց, առիթից առիթ: Ի՞նչ կապ ունեմ կառավարության հետ… ես ինձ համար ապրում եմ, ոչ մեկի նեղություն չեմ տալիս»:

Պարոն Գասպարյանը, անդրադառնալով երգչուհի Շուշան Պետրոսյանի, երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի եւ Թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի լեզվակռվին` իշխանություններից փող վերցնելու ու նրա գովքն անելու կամ չանելու վերաբերյալ, ասաց, որ պարոն Մազմանյանի հայրն իր ընկերն էր, հետո հավելեց. «Բա որ պետությանը չդիմես, ո՞ւմ դիմես: Արտիստը պետք է պետությանը դիմի, պետությունը արտիստին շենք ու շնորհք, ժամանակ, օգնություն տա, եթե արտիստը նեղության մեջ է ու իրեն թույլ է տալիս: Կան արտիստներ, որոնք մտնում են քաղաքականության մեջ… դեպուտատ եւ այլն, դա էլ ուրիշ ոճ է… չգիտեմ ինչ են մտածում, ինչու են քաղաքականություն մտնում, իրենց փոխարեն չեմ կարող ասել…

Ամեն մարդ իր խոսքն ունի ասելու, եթե այդպես է ուզում խոսել, ես ի՞նչ ասեմ, ասեմ այդպես մի ասա՞: Ես մի բան կասեմ, եթե խոսում են, թող քաղաքավարի խոսեն, իրար չվիրավորեն: Ազատ երկիր է, ոչ մեկի չես կարող ասել` ինչո՞ւ այսպես ասացիր, ինչո՞ւ չասացիր»:

Պարոն Գասպարյանը դժգոհեց, որ հիմա գրեթե բոլորն են քաղաքականացված. «Բոլորն այսօր քաղաքագետ են դարձել: Ում տուն մտնում ես, սաղ քաղաքականությունից են խոսում: Նույնիսկ հիասթափվում ես, ուզում ես թողնես դուրս գաս: Սաղ դարձել են պոլիտիկոս: Էդ էլ մի բան չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արա says:

    Ջիվան Գասպարյան. «80- ամյակիս օգնել է Սերժ Սարգսյանը, բայց ես կախման մեջ եմ»

    Նրա խոսքերով, իր 80- ամյակը նշելու հարցում Սերժ Սարգսյանն է աջակցել. «Բայց դա չի նշանակում, որ ես կախման մեջ եմ:

    Վերնագիրը լրիվ հակասում է Պարոն Գասպարյանի ասածին:

  2. Վարդան says:

    Վերնագրում սխալ կա, ուղղեք:

  3. Maxim says:

    Եթե ,,սաղ դարձել են պոլիտիկոս,, դա իրենց մեղքը չէ: Նորմալ երկրներում պոլիտիկոս է դառնում
    ժողովրդի 5%-ից 10%-ը: Մեր երկրում պոլիտիկոս են դառնում անգործությունից, այլ ոչ՝ ի ծնե:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031