Ըստ Դավիթ Սանասարյանի, իշխանությունը բայղուշությամբ է զբաղվում, ամեն առավոտ երազում է, որ եղանակը վատ լինի
«Բարեւ հեղափոխական Արթիկին: Բարեւ նաեւ այն մի քանի ոստիկաններին, ովքեր իբր հեռախոսով են խոսում, բայց փորձում են մարդկանց դեմքերը նկարել: Խիզախություն ունեցեք, կանգնեք, այ սենց նկարեք, մի՛ վախվորած նկարեք, ամոթ է»,- այսօր արթիկցիներին այսպես ողջունեց «Ժառանգություն» կուսակցության անդամ, քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ բնակիչների բարեւարշավին:
Դավիթի խոսքերով՝ «Նոր տեղեկացանք, որ բժշկական քոլեջում, աշխատավայրերում դռները փակել են, որ Արթիկի երիտասարդները չկարողանան գալ մասնակցել այս հաղթարշավին: Դա արդեն խոսում է նրա մասին, որ նրանք շատ վախվորած են»:
Անդրադառնալով այն քննադատություններին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ծրագիր չի ներկայացնում՝ Դավիթ Սանասարյանը նշեց. «Մեզ ասում են, որ մենք ծրագիր չունենք: Սրանից էն կողմ ծրագիր չկա, ժողովուրդ: Իրանք սրանից են վախում, ժողովուրդ: Իրանք վախում են, որ քաղաքացիները ամուր կանգնում են, դրանից էն կողմ իրանք ծրագիր չեն ճանաչում: Իրենց ուզում են, որ մեզ հրահրեն, բայց մենք չպետք է գնանք դրան: Մենք նոր Մարտի 1-եր չենք ուզում: Բայց մենք այսպես այստեղ կանգնելով՝ մեր հաղթանակին տեր ենք դառնալու: Իշխանության ներկայացուցիչներն առավոտ որ զարթնում են, տեսնում են օրն արեւ է, պարզնկա է, էդ օրն իրանց համար լավ օր չի լինում: Իրանք բայղուշությամբ են զբաղվում, ասում են՝ ո՞նց անենք, որ եղանակը լավ չլինի՝ մարդիկ չհավաքվեն: Բայց արթիկցին, շիրակցին, գյումրեցին ցույց է տվել, որ որեւիցե եղանակ խոչընդոտ չի կարող հանդիսանալ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ