Հայաստանցի ջութակահար Արա Հարությունյանը հաղթել է Վայոմինգի համալսարանի մենակատարների մրցույթում, որը տեղի է ունեցել մարտի 1-ին: Գրված է Վայոմինգ համալսարանի կայքում:
Բրամսի «Ջութակի կոնցերտ»-ի նրա կատարումը համալսարանի սիմֆոնիկ նվագախմբի հետ ժյուրին վեց մենակատարների մեջ լավագույնն է համարել և արժանացրել նրան 2500 դոլար մրցանակին:
Հարությունյանը սովորում է Վայոմինգ համալսարանում: Նրա ծնողները նույնպես երաժիշտներ են:
1994-2004թթ. նա ուսանել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 2009թ. բակալավրի կոչում է ստացել Երևանի պետական կոնսերվատորիայից:
Կարդացեք նաև
Նա եղել է Երևանի լարային կվարտետի առաջին ջութակահարը, իսկ 2009թ. նա ստացել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին ջութակահարի դիրքը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ