Ի՞նչ կմտածեիք, եթե ձեզ պատահաբար հարցնեին՝ ինչի՞ց սկսվեց և խնդրեին հարցին հարցով չպատասխանել 🙂 : «Առավոտ երիտասարդականը» հերթական արևոտ օրը հանկարծակիի բերեց երիտասարդներին իր հարցով, փորձելով տեսնել, թե որքան հեռուն կարող է հասնել նրանց երևակայությունը:
«Ամեն ինչ սկսվեց Մեսրոպիկի ծնվելու պահից, – ասաց Զարուհին, – և աշխարհը շուռ եկավ»:
«Եվայից», – կարծում է Աշոտը, հարցին, թե ինչու՞՝ պատասխանեց. «Դե չպետքա Ադամին խաբեր»:
Տաթևի համար ամեն ինչ սկսվեց ընտրություններից. «Ես հասկացա, որ կյանքումս ավելի ճիշտ ընտրություն կատարած չկայի, ես եմ իմ քվեի տերը, և ես եմ որոշել, որ իմ նախագահը Չակ Նորրիսը պետք է լինի, և հավատացեք այդպես է, իմ նախագահն իրոք Չակ Նորրիսն է, արդար է ժողովուրդ ջան, գրեք շահեք»: 🙂
«45 թիվն էր, մտանք Բեռլին, – ասում է Սուրենը, – հենց աջ ոտքով մտնելն էր պատճառը, որ էսօր էս օրի ենք, ձախն ա ճիշտը, ձախը…» 🙂
«Ամեն ինչ սկսվեց ռանչոյից վերադառնալուց հետո, – ասաց Վահագը և ավելացրեց, – բայց նա ինձ չէր սիրում» 🙂
Այլ պատասխաններ ևս եղան՝ մեծանալուց, բարևից, ճղած թերթիկից, անարդարությունից, շատ խմելուց…
Խենթ եղեք՝ դա օգնում է ավելի հյութեղ դարձնել կյանքը:
Տիգրանուհի Թասլակյան