Ջոնաթան Էյվսը ոգեւորված էր իր հայրենակից Հեյդն Սմիթի կինոդասընթացով
Բրիտանական ֆիլմերի փառատոնի հյուր, Ճանաչված կինոքննադատ Յան Հեյդն Սմիթի դասախոսությունն այսօր վայելելու էր եկել նաեւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը: Դեսպանը հայերեն արտաբերեց մի քանի նախադասություն: «Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ հասել եք Հայաստան եւ մասնակցում եք Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում անցկացվող կրթական եւ երիտասարդական ծրագրին »,-ասաց դեսպանը կինոքննադատին:
Յան Հեյդն Սմիթը հերթական դասախոսության ժամանակ անդրադարձավ կինոերաժշտությանը, կինոյում երաժշտության դերին: «Երաժշտությունը բացահայտում է, թե ինչ կարող է անել կոմպոզիտորը կինոյում, երաժշտությունը կարող է փոխարինել երկխոսությանը, ինչի փայլուն օրինակ է համր կինոն»,-նշեց նա:
Խոսելով Էնիո Մորիկոնեի, Իգոր Ստրավինսկու, Ջոն Վիլիամսի եւ այլոց մասին, կինոքննադատը փաստեց, որ շատ քիչ կոմպոզիտորներ կան, որոնք հզոր ազդեցություն են ունեցել ֆիլմի վրա ու հաճախ ֆիլմերը հիշվում են հենց նրանց երաժշտությամբ: Նրա խոսքով, երաժշտությունը ի սկզբանե հուշում է, թե ինչպիսին է լինելու ֆիլմը:
Կարդացեք նաև
Ի դեպ, Մեծ Բրիտանիայի դեսպանը ոտքի վրա ոգեւորությամբ լսում էր իր հանրահայտ հայրենակցի դասախոսությունը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ