Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ճարտարապետ. Մենք ձեռք ենք բարձրացնում մեր հուշարձանների վրա

Մարտ 07,2013 16:44

«Հուշարձանների պահպանության օրենքը շատ անգամ չի կիրառվում, մենք կորցնում ենք պատմական բազմաթիվ մշակութային կոթողներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երեւանի նշանակալի կառույցների ճակատագրից խոսեց ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Նրա պնդմամբ՝ վերջին տարիներին մենք կորցրել ենք բազմաթիվ ճարտարապետական կառույցներ: Լավագույն տուրիստական երկրներում հուշարձանները պահվում են աչքի լույսի պես, որովհետեւ դրանք գումար են բերում: Օրենքի չկիրառման պատճառով մենք կորցնում ենք Երիտասարդների պալատը, «Սեւան» հյուրանոցը, Փակ շուկան: Բազմաթիվ արտասահմանցիներ եւ ռուսներ զարմացած են, թե մեր ձեռքը ինչպես է բարձրանում նման հուշարձանների վրա.

«Երեւանը գեղեցիկ քաղաք է, հիասքանչ կենտրոնով, լանդշաֆտով, բայց այդ բոլորին մենք վերաբերվում ենք բարբարոսաբար: Ճարտարապետական նշանավոր կառույցները հսկայական ներուժ են պարունակում»:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանի համոզմամբ՝ ամեն մի հուշարձան մեր ազգային մշակույթի դիմագիծն է, մենք այսօր ոտնահարում ենք կարեւորագույն հուշարձանները:

Արտաքին գործերի նախարարության շենքին անդրադառնալով՝ բանախոսները նշեցին, որ իրենք շատ մտահոգված են այդ հարցով, որովհետեւ այդ գեղեցիկ կառույցի մեջ ցանկանում են հյուրանոց ստեղծել, այդպիսով նա կկորցնի իր հմայքը, նշանակությունն ու արժեքը:

Պրն Քալաշյանի խոսքով՝ մենք այսօր գործ ունենք կարեւորագույն շենքի հետ, որը ներկայացնում է մեր պետականությունը: Օրենքը չի արգելում վաճառել հուշարձանները, սակայն կարգ ու կանոն կա այդ ամենի մեջ: Ցանկացած հուշարձան չի ներկայանում արտաքնապես, այլ նաեւ ներքին բովանդակությամբ:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031