Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքերը շնորհակալություն հայտնեցին հայերից». Պատգամավոր

Մարտ 07,2013 16:27

«Ֆորումին մասնակցում էին 14 երկրների հոգեւորականներ, պառլամենտականներ, հասարակական եւ միջազգային կազմակերպություններ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Մարտի 2-5-ը Ստամբուլում կայացավ «Կրոնական համակեցությունը ժամանակակից ճգնաժամերի հաղթահարման միջոց» խորագրով ֆորում: Մասնակից երկրների՝ Հունաստանի, Կիպրոսի, Ռուսաստանի, Վրաստանի, Բուլղարիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Եգիպտոսի, Ղազախստանի կողքին նաեւ Հայաստանն էր:

Պրն. Մինասյանի խոսքով, թուրքերը նշեցին, որ իրենց կառավարությունը որոշում է ընդունել տեղահանման մասին, այլ ոչ թե ցեղասպանության, թուրքական հանրությունը պարտք ունի աշխարհին տալու.

«Թուրքերը շնորհակալություն հայտնեցին հայերից, քանի  որ մենք տալիս ենք ճշգրիտ, բայց ոչ դաժան պատասխան իրենց քայլերին: Նրանց կառավարությունն ասում է, որ ժամանակն է, որպեսզի Թուրքիան վերանայի իր սահմանադրությունը եւ փոքրամասնությունները ունենան հավասար հնարավորություններ ու արտոնություններ»:

ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանի պնդմամբ մենք խիստ բառերով քննադատության  ենք ենթարկել իշխանությունների վարչակարգը.

«Թուրքերը մեր եկեղեցիները վերածեցին մզկիթների, ախոռների, կինոթատրոնների եւ այլ վայրերի: Իշխանությունները փորձ են անում բռնապետությունից մեկ քայլ տեղափոխվել դեպի դեմոկրատ ճանապարհի: Եթե մարդիկ չկարողանան իրենց ազատության մասին խոսել, ապա տնտեսության զարգացման համար ոչ մի խոսք չի կարող լինել: Թուրքերի տնտեսության հիմնական հենասյունը հայերից զավթած հողերի եւ կառույցների հիման վրա է ստեղծված: Թուրք ազգի մի մասը Դինք սպանեց, իսկ մյուսը սգաց նրա մահը: Այսօր սգացողների թիվը օր օրի ավելանում է»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031