«Ես չեմ կիսում այն կարծիքը, որ հետընտրական գործընթացները մարում են: Հարցն այն է, որ ժողովուրդը և վերլուծաբանները սովոր էին այլ բանի, որը չկա: Մի յուրահատկություն կա՝ գործող նախագահը հաղթել է նաև Ազգային ժողովի ընտրություններում: Ազգային ժողովի ընտրությունները յուրահատուկ էին այնքանով, որ ոչ մի հանրապետական ժողովրդին չի ներկայացել: Այն ժամանակ էլ էին ասում տարօրինակ քարոզարշավ է»:
Լևոն Շիրինյանը հիշեց, որ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ նախագահը խոստացել է ապաօլիգարխացնել երկիրը և ռեֆորմների կարիք իրոք կա:
«Հետաքրքիրն այն է,որ հիմնական քաղաքական ուժերը չմասնակցեցին ընտրություններին ազատ թողնելով քաղաքական գործընթացը իրենց վերահսկողությունից դուրս գուցե և նպաստելով քաղաքական իշխանության մեջ այնպիսի վիճակի առաջացման, որը իրենք չէին նախատեսել և ծնվեց օպոզիցիան մեկ գործիչով»:
«Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավը տարավ հայեցի»,- ասաց Շիրինյանը: Եվ որպես հավելում իր խոսքին, նա բերեց Գրիգոր Լուսավորչի օրինակը, ով շրջելով Հայաստանի գյուղերով և քաղաքներով տարածեց քրիստոնեությունը: Այս ռազմավարությունը Շիրինյանը համարում է շատ ճիշտ և արդյունավետ:
Կարդացեք նաև
Շիրինյանի կարծիքով Րաֆֆի Հովհաննիսյանին պետք է միանա նաև գործող նախագահը:
«Առաջիկա հնգամյակում երկու լիդերները իրար հետ խորհրդակցելով, բարյացակամ մթնոլորտում ծրագրեր համադրելով, գլխավորել էին Հայաստանի անցումը դեպի արդիականացում: Աշխարհի տարբեր երկրներում այդպիսի բան շատ է եղել: Բայց սա սրերով կընդունի Հայաստանի տնտեսական-քաղաքական օլիգարխիան: Իշխանության մեջ կա մի շերտ, որը չի ուզենա իրենց վերամիավորումը»:
Նա նաև ասաց, որ Հայաստանը պետք է ապաօլիգարխացման ճանապարհով գնա դեպի ժողովրդավարություն և կազմակերպված հասարակություն:
Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆ