«Ներքաղաքական շարժումների առանձնահատկությունն այն է, որ դրանցում մեծ դեր են խաղում սոցցանցերը, մասնավորապես` Facebook-ը, որ հնարավորություն է տալիս քննարկել եւ քննադատել»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց հրապարակախոս Մարինե Պետրոսյանը:
Նրա խոսքով. «Հասարակությունը քաղաքականապես շատ ավելի հասուն է, եւ եթե հանկարծ շարժումը մարի, այլ կերպ շարունակություն կունենա: Իշխանության համար ակնհայտ է, որ հասարակությունը չի ընդունում իրավիճակը»:
Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի կարծիքով` հասարակությունը ըմբոստացել է ավելի շատ ստի եւ կեղծիքի դեմ. «Չեմ կարծում, որ շարժումն անձնավորված է, ի տարբերություն 2008թ-ի շարժման, որում Լեւոն Տեր-Պետրոսյանի կերպարն էր առկա: Բոլորն էլ գիտեն, այդ թվում` Րաֆֆի Հովհաննիսյանը, որ շարժումը կապ չունի նրա կերպարի հետ, դա հասարակական ըմբոստացում է: Պարզապես ժողովրդին անընդհատ խաբել եւ եղածը կեղծել հնարավոր չէ: Ըմբոստացումը ենթագիտակցորեն է լինում, որովհետեւ արժանապատվության խնդիր կա: Մարդուն չի կարելի անընդհատ խաբել»:
Մարինե Պետրոսյանի դիտարկմամբ. «Րաֆֆի Հովհաննիսյանը խուսափում է հստակ ձեւակերպումներից եւ համակարգային հարցեր չի դնում: Իսկ 2008թ-ին համակարգի դեմ էին պայքարում: Ինչ վերաբերում է Արեւմուտքին, ապա այն չի պաշտպանում Րաֆֆի Հովհաննիսյանին, որովհետեւ «ազատություն» ասվածը ոչ թե արեւմտյան, այլ քրիստոնեական արժեք է»: Իսկ քարոզարշավի մեջ գնահատելի էր Հովհաննիսյանի մոտեցումը եւ ձեւը, թեկուզ հենց մարդկանց ձեռքով բարեւելը: Դա լավ սիմվոլիկա է»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով սոցցանցային քննարկումներին` Էդգար Բաղդասարյանն ասաց, որ Facebook-ում սարսափելի անհանդուրժողականություն է տիրում. «Ինձ էլ ինչ ասես գրել են»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Եթե առաջնորդվենք ձերն տրամաբանությամբ, ուրեմն բոլոր թեկնածուները պիտի հավասար ձայներ ստանային, բայց Րաֆֆին ստացել ձահների գերակշիռ մեծամասնությունը, ուրեմն ժողովուրդը հենց նրան է ընտրել և կոնկրետ նրա հետ է կապում երկրում ակնկալվող փոփոխությունների իրականացումը… Այսինքն` շարժումն անմիջականորեն կապված է այդ ազնիվ մարդու և խարիզմատիկ գործչի հետ: Իսկ այն, որ նա իբր չունի ծրագիր, դուք պարզապես չեք ուզում կամ էլ ի վիճակի չեք ըմբռնելու իրավիճակի ամբողջ լրջությունը և ձեզ ավելի խելոք ներկայացնելու ձգտումով համակված նման բաներ եք հայտարարում: Եթե մարդ մի բան չի տեսնում, դա չի նշանակում, որ այդ բանը չկա…