Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երբ ոստիկանները հանրահավաքին դառնում են «սերիալ նկարողներ»

Մարտ 07,2013 15:59

IMG_2382 IMG_2381IMG_2395

Երեկ Դիլիջանում եւ Իջեւանում առավել քան երբեւէ Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքը բնակիչների հետ բոլոր կողմերից տեսանկարահանվում էր: Խոսքը ԶԼՄ-ների լուսաբանման մասին չէ, այլ՝ ոստիկանական եւ քաղաքացիական հագուստով օպերատորների: Ընդ որում, ինչպես շատ մարզերում, ակնհայտ էր, որ ոստիկանության աշխատակիցները կոնկրետ հետաքրքրված էին եւ նկարում էին հավաքի մասնակիցների դեմքերը եւ մոտակայքում կայանած ավտոմեքենաների պետհամարանիշները:

Ոստիկաններից մեկից Aravot.am-ը խնդրեց բացատրել, թե ինչու եւ ինչ հիմքով են նկարում հավաքի եկած բնակիչներին մեկ առ մեկ: Ոստիկանի պատասխանն ապշեցուցիչ էր. «Գոյություն ունի կառավարության N151-Ն որոշում»: Մեր զարմանքին, որ կառավարության որոշում կա, որ պիտի նկարեք մարդկանց դեմքերը՞՝ ոստիկանը պատասխանեց՝ «Միանշանակ»: Նկատենք, որ կառավարության վերը նշված որոշումն ընդունվել է 2007-ին՝ Անդրանիկ Մարգարյանի օրոք: Այդ որոշմամբ ընդամենը հաստատվում է պարեկապահակետային ծառայության կանոնագիրքը եւ հավելվածում մանրամասնվում, որ ոստիկանները կարող են ծառայություն իրականացնելիս օգտվել տեսանկարահանող սարքերից՝ զանգվածային միջոցառումների ժամանակ: Բայց այդտեղից ոչ մի կերպ չի ենթադրվում, որ ոստիկանները պետք է նկարեն միջոցառմանը եկած հյուրերի դեմքը եւ մոտակայքում կայանած ավտոմեքենաների համարները:

«Նրանք, ովքեր իրենց սենյակներից դուրս չեն գալիս, փորձում են իրենց վախը տարածել ձեզ վրա: Ապրեք դուք՝ մեզ հաղթանակ նվիրելու համար»,- իջեւանցիների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

Տեսնելով 5-6 տեսախցիկներով տարածքում նկարահանումներ իրականացնող ոստիկաններին՝ Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Մի ստորացրեք նրանց, թույլ տվեք, որ նրանք կատարեն այն պարտականությունները, որի համար լիազորված են: Նրանք ռեժիսորներ չեն, սերիալ նկարահանողներ չեն, նրանք նկարիչներ չեն: Ամոթ է, հարգեք ձեր ուսադիրը: Հարգեք ձեր սպայական պատիվը, թույլ մի տվեք ձեզ այդքան ստորացնեն: Օրինակ վերցրեք ձեր համերկրացիներից՝ այս խիզախ իջեւանցիներից, որովհետեւ դուք էլ ուզում եք ապրել ազատ երկրում: Ազատեք ձեզ այդ վախերից, ազատեք ձեզ այդ ապօրինի հրահանգներից»: Նա կոչ արեց ոստիկաններին միանալ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդած շարժմանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031