Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Լրատվամիջոցների դեմ հայցը մերժվեց ամբողջությամբ

Մարտ 07,2013 15:46

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը հրապարակեց «Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» օրաթերթերի դեմ 9 տարվա ազատազրկման դատապարտված, 71-ամյա Ռազմիկ Աբրահամյանի հայցով կայացրած վճիռը:

Նա դատի էր տվել թերթերին, եւ իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկություններ տարածելու համար պահանջում էր յուրաքանչյուրից 2 միլիոն դրամ գումար:

Հիշեցնենք, որ «Առավոտում» սեպտեմբերի 20-ին տպագրվել էր «Պեդոֆիլը կստանա 2 տարի՞» հոդվածը, որտեղ 9 տարի առաջ անդրադարձել էինք նրա նկատմամբ հարուցված քրեական գործին: Նա սեքսուալ բնույթի գործողություններ էր կատարել 16 տարին չլրացած տղաների նկատմամբ, ուսումնական հաստատությունում մանկավարժ աշխատած տարիներին:

Դատարանը հրապարակեց վճռի եզրափակիչ մասը: Պեդոֆիլի հայցը մերժվեց ամբողջությամբ: Նրանից հօգուտ պետության կբռնագանձվի 80 000 ՀՀ դրամ գումար, որպես չվճարված պետտուրքի գումար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031