Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. « Ֆելի՛քս Ցոլակյան, ես ձեզ հարգում եմ»

Մարտ 07,2013 15:01

Նա ողջունեց ԿԳԲ-ի նախկին գեներալին եւ կոչ արեց «պարոն Լիսկայի» պես սխալ ուղի չընդունել

Քիչ առաջ ավարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումն արթիկցիների հետ: Արթիկում նրան դիմում էին՝ «պարոն նախագահ»:

Նա բնակիչներին տեղեկացրեց, որ այս համազգային շարժումը, պայքարը կարող է տեւել 1 օր, 1 շաբաթ, բայց ոչ 1 տարի. «1 տարի չի քաշելու»: Նա վստահեցրեց, որ «Սերժ Սարգսյանին հարգենք, բայց մինչեւ ապրիլի 9-ը ինքը պիտի ինքնաբացարկ տա եւ ժողովրդին ասի՝ ներողություն»:

Րաֆֆի Հովհաննիսյանն Արթիկում էլ ընդգծեց, որ նոր Մարտի 1 չի լինելու. «Սերժ է, Ռոբերտ է, որեւէ մեկին այլեւս թույլ չեմ տալու, որ հայ մարդու արյուն թափի.: Ես հասկանում եմ ձեր ցավը: Հասկանում եմ, որ դուք ուզում եք մի օրվա մեջ պրծնեք էս կեղծիքից, բայց ես կոչ եմ անում՝ ո՛չ, այդպես չի, սա նոր Հայաստանն է, սա Կարինի եւ նոր սերնդի Հայաստանն է եւ մեր երեխաների համար, իրենց աչքերի համար, իրենց կրթության, դպրոցի, արժանապատվության, վերադարձի համար, ոչ մի արյուն»:

Անդրադառնալով Շիրակի մարզպետի հրաժարականին եւ նոր նշանակմանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Մարզպետը, որ հրաժարական տվեց, ես ոչ մի բան չեմ ասում, դուք ավելի լավ եք նրան ճանաչում, քան ես, էլի ինձ չմեղադրեք սխալ խոսքի համար, բայց եղածների մեջ ինքը ամենակարգին մարզպետն է, ով հարգեց ժողովրդին եւ հրաժարական տվեց, ընդունեց իր մեղքը, ընդունեց իր սխալը եւ հրաժարական տվեց: Եթե  այսօր կառավարությունը հաստատի Ֆելիքս Ցոլակյանի մարզպետությունը, հարգելի մարզպետ է՝ ԿԳԲ-ի նախկին գեներալ, եթե ինքը 1 անգամ մտածեց ձեր իրավունքը խախտելու մասին, չեմ կասկածում, չի խախտի, բայց եթե խախտեց, ինձ հետ, ձեր հետ Սահմանադրության ներքո գործ ունի անելու: Դրա համար, եթե գեներալ Ֆելիքսն է, թող գա, մարզպետ դառնա, բայց նոր Հայաստանում՝ նոր Սահմանադրության ներքո մարզպետները պետք է ոչ թե նախագահի դրածո լինեն, սպառնող, ժողովրդին վախեցնող, մեր ոստիկաններին սխալ քայլեր հուշող, այլ պիտի ժողովրդի պաշտպան լինեն: Ֆելիքս Ցոլակյան, ես ձեզ հարգում եմ, սխալ ուղի չընդունեք, ոնց որ պարոն Լիսկան ընդունել է Սյունիքում: Որովհետեւ պարոն Լիսկան դատարանի առաջ է կանգնելու»:

Հանդիպումը հեռարձակվում էր civilnet.am-ի ուղիղ եթերում

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031